Պուդել (ռուս.՝ Пудель), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին, ռեժիսոր Նինա Շորինայի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ Ս. Մարշակի բանաստեղծության։

Պուդել
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆինա Շորինա
ԵրաժշտությունVasiliy Michaylovitsj Nemirovitsj-Dantsjenko?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1985

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սամուիլ Մարշակի համանուն բանաստեղծության, որի տեքստը կարդում են կադրից դուրս ձայներ։ Այն պատմում է մի ծեր կնոջ մասին, որը սիրում էր սուրճ խմել և մորթի գործել։ Նա ուներ ցեղական շուն` պուդել, որը սիրում էր չարաճճիություններ անել։ Պուդելը շատ անհարմարություններ էր պատճառում, բայց առանց շան շատ ձանձրալի էր։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր` Նինա Շորինա
  • Սցենարի հեղինակ` Մարկ Կուշնիրով
  • Բեմադրող նկարիչ` Յու. Եվխարով
  • Օպերատոր` Յուրի Կամենեցկի
  • Նկարիչ-մուլտիպլիկտորներ` Վյաչեսլավ Շիլոբրեև, Սերգեյ Օլիֆիրենկո, Միխայիլ Պիսման
  • Կոմպոզիտոր` Վասիլի Նիմերովիչ-Դանչենկո
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վլադիմիր Ալիսով, Նատալյա Բարկովսկայա, Վալենտին Լադիգին, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Մասլով, Միխայիլ Կոլտունով, Մարինա Չեսնոկովա, Նինա Մոլևա, Աննա Վետյուկովա, Նիկոլայ Զակլյակով
  • Մոնտաժող` Գ. Ֆիլատովա
  • Խմբագիր` Անդրեյ Վյատկին
  • Ֆիլմում օգտագործվել է Դմիտրի Շոստակովիչի «Շարմանկա» դաշնամուրային պիեսը
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա
  • Տեքստը կարդում են` Վասիլի Նեմիրովիչ-Դանչենկո, Սաշա Դրոժին, Ալեքսեյ Պտիցին
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք խմբագրել

  Չի կարելի ասել, թե 1985 թվականին նկարահանված և հեղինակին առաջին հայրենական միջազգային մրցանակները բերած «Պուդելը» հենց այնպես է հայտնվել։ Դրան նախորդել է ավանդական ժանրերից և «սովորական մուլտիպլիկացիայից» ազատագրման երկարատև աշխատանքը, որն ըստ Նինա Շորինայի, ինքը չի սիրում։
- Կիրիլ Ռազլոգով, «Մեր մուլտֆիլմերը»[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кирилл Разлогов. Нина Шорина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել