1-15 դեկտեմբերի 2012 16-31 դեկտեմբերի 2012
համապատասխան բաժինը ստեղծված չի եղել

1963թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (NORCECA) անվան տակ ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից կազմակերպվեց և անցկացվեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների` ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին առաջնությունը։ Եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին 1963թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը Սալվադորում (Սան Սալվադոր և Սանտա Անա քաղաքներում)։ Համաձայն մրցաշարի ձևաչափի` ինը հավաքականներ բաժանվեցին երկու խմբի (կազմված հինգ և չորս թիմերից), որոնք մեկ շրջանով մրցությամբ որոշեցին եզրափակիչ փուլի չորս մասնակիցներին (յուրաքանչյուր խմբից երկուական թիմ)։ Այնուհետև եզրափակիչ փուլի մասնակից թիմերը մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

Մրցաշարի առաջին փուլում, որի շրջանակներում մրցությունը տեղի էր ունենում երկու խմբերում, ֆավորիտներ էին համարվում Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի ազգային թիմերը, որոնք ընդգրկված էին B խմբում։ Եթե կոստառիկացիները խմբում զբաղեցրեցին առաջին տեղը, ապա մեքսիկացիներն տհաճ անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին։ Մեքսիկայի հավաքականը անսպասելիորեն 1:2 հաշվով զիջեց Նիդերլանդական Անտիլների թիմին. ֆուտբոլի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ դա Դավիթի և Գողիաթի մենամարտի արտացոլումն էր։ (մանրամասն...)

1-15 հունվարի 2013 16-31 հունվարի 2013
1930թ. աշխարհի առաջնության պատկերանիշը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930թ. հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը։ ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը։ Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար։

13 թիմեր, որից յոթը Հարավային Ամերիկայից, չորսը Եվրոպայից և երկուսը Հյուսիսային Ամերիկայից, մասնակցեցին 1930թ. աշխարհի առաջնությանը։ Եվրոպական թիմերի սակավ թիվը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով: Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ։ Առաջին խաղերում հաղթեցին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար Մեքսիկային 4:1 հաշվով և Բելգիային 3:0 հաշվով։ Ֆրանսիան ներկայացնող Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ պաշտոնապես առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը։ (մանրամասն...)

Պատկեր:Fifa World Cup 2010 Logo.png
2010թ. աշխարհի առաջնության պատկերանիշը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունն է, որը կայացավ 2010 թվականի ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Մրցույթը անցկացնելու հայտ էին ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մարոկկոն, Եգիպտոսը, և Լիբիա-Թունիս միացյալ զույգը։ Լիբիան և Թունիսը արդյունքում հանել էին իրենց հայտը քանի որ ՖԻՖԱ-ն արգելել էր միացյալ զույգերի հայտերը։ Քվեարկությունը անցկացվել է 2004 թվականի մայիսի 15ին, Ցյուրիխում։ Քվեարկության արդյունքում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը հավաքել է 14 ձայն, Մարոկոն` 10, իսկ Եգիպտոսը` 0։

19-րդ աշխարհի առաջնության րնտրական փուլում ՖԻՖԱ-ի 208 անդամ երկրներից մասնակցեցին 205-ը (Բրունեյը, Լաոսը և Ֆիլիպինները մասնակցության հայտ չեն ներկայացրել)։ Լինելով եզրափակիչ փուլի կազմակերպիչը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը միանգամից իրավունք է ստացել մասնակցել եզրափակիչ փուլին առանց ընտրական փուլի մասնակցելուն։ Սակայն ՀԱՀ-ը մասնակցել է ընտրական փուլին, քանի որ այն հանդիսանում է նաև Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական փուլ։ Հավաքականները բաժանվել են վեց աշխարհագրական մասերի։ (մանրամասն...)

1-14 փետրվարի 2013 15-28 փետրվարի 2013

1991թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի` ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` 4-ական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։

A խմբից կանխատեսելիորեն փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին ֆավորիտները՝ Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջատարների միջև հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ խմբում առաջին տեղը գրավեցին հոնդուրասցիները։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Կանադայի և Ճամայկայի հավաքականները։

B խմբում ֆավորիտներ էին համարվում Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Ամերիկացիները վստահորեն զբաղեցրեցին խմբում առաջին տեղը՝ հաղթանակ տանելով երեք հանդիպումներում էլ։ (մանրամասն...)

Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) չորրորդ խաղարկությունը անցկացկվեց 1969թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 7-ը Կոստա Ռիկայի Սան Խոսե մայրաքաղաքում։ Նախորդ երկու մրցաշարերի նման այս խաղարկությունը անցավ հետևյալ ձևաչափով` վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Գվատեմալայի, կազմակերպիչ երկրի` Կոստա Ռիկայի, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականները։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն Մեքսիկայի, Կոստա Տիկան և Գվատեմալան կարողացան շարունակել մինչև վերջին տուրը չեմպիոնական մրցավազքը, հաղթելով մեքսիկացիներին համապատասխանաբար 2:0 և 1:0 հաշվով։ Բացի այդ, գվատեմալացիները 6:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Նիդերլանդական Անտիլների նկատմամբ, իսկ կոստառիկացիները` 5:0 հաշվով Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Թերևս, մրցաշարի առավել անսպասելի արդյունք գրանցվեց Գվատեմալայի և մրցաշարի հետնապահի` Ճամայկայի միջև հանդիպման ժամանակ. Գվատեմալան չկարողացավ առավելության հասնել, և գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ (մանրամասն...)

1-15 մարտի 2013 16-31 մարտի 2013
դեռ որոշված չէ դեռ որոշված չէ