Պորտալ:ՀՀ կառավարություն/Ընտրված հոդված

Հովիկ Արգամի Աբրահամյան (ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում), 2014 թ. ապրիլի 13-ից՝ Հայաստանի վարչապետ։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1990-1991 թթ.-ին աշխատել է որպես Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ։ 1991-1995 թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ 2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2008 թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2011 թ. նոյեմբերի 14-ին ներկայացրել է իր հրաժարականը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 21-ին կրկնել է հրաժարականը։ 2008 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2000-2008 թթ-ին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թթ. եղել է Հայաստանի փոխվարչապետ։ Զբաղեցրել է նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։ (մանրամասն...)