Պորտալ:Եվրոպական միություն/Ընտրված ստեղծագործություն

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։(մանրամասն...)