Պորտալ:Գերմանիա/Ընտրված հոդված

Յոհան Գյոթեյի դիմանկարը

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822) գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր: Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։ 1765 թվականին տասնվեցամյա Գյոթեն մտնում է Լայպցիգի համալսարան, որտեղ նա հոր ցանկությամբ և հակառակ իր նախընտրության՝ ուսումնասիրում է իրավաբանություն։ Սակայն Գյոթեն շատ ավելի ոգևորությամբ հաճախում էր պոեզիայի դասընթացների։ Հետագայում, 1970 թվականին, նա անանուն անվան ներքո տպագրության է հանձնում իր առաջին բանաստեղծությունների շարքը։ Հայրենի քաղաքի քաղքենիական մթնոլորտից, միապաղաղ ու ավանդական բարքերից հետո Լայպցիգն իր մեծ թափով, միջազգային կապերով երիտասարդ Գյոթեի համար մի նոր միջավայր էր, որտեղ նրա կենսական փորձը հարստանում է նոր տպավորություններով։ Հիվանդության պատճառով նա ստիպված է լինում թողնել համալսարանը և վերադառնալ հայրենի քաղաք, որտեղ նա մնում է երկու տարի։ (մանրամասն...)