Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
խմբ. 

Ներածություն

Արցախի Հանրապետություն կամ պարզապես Արցախ, հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես իրավական հարթությունում ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն իրավականորեն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։

Պատմականորեն՝ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, իսկ մասամբ նաև Սյունիքն ու Ուտիքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է շարունակություն․․․

խմբ. 

Ընտրյալ հոդված

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868 - 1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։ Ընդգրկված է Շուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։ Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա շարունակություն...

խմբ. 

Ընտրյալ վայր

Ստեփանակերտ, Արցախի մայրաքաղաքը։ Բնակչությունը 54,5 հազար (2013) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։ Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։ Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 54,5 հազար բնակիչ։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո 1923 թվականին 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թ. հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում է Ասկերան ավանը շարունակություն․․․

խմբ. 

Ընտրյալ պատկեր

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը Վերածննդի հրապարակում
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը Վերածննդի հրապարակում
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք օգնել Հայերեն Վիքիպեդիային՝ ստեղծելով Արցախի Հանրապետությանը և պատմական Հայքի Արցախ նահանգին վերաբերվող նոր հոդվածներ կամ բարելավել արդեն եղածները։

խմբ. 

Քույր պորտալներ

խմբ. 

Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ