Թալիշստանի դրոշ
Թալիշստանի դրոշ

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը ինքնահռչակված ինքնավար հանրապետություն էր Ադրբեջանում, որ տևել է 1993 թ. հունիսից օգոստոս: Այն գտնվել է Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Իրանին և Կասպից ծովին սահմանակից, և բաղկացած էր վեց թալիշաբնակ շրջաններից՝ Լենքորան շրջանային մայրաքաղաքի շուրջ։ Լենքորան, Լենքորան (նահանգ), Լերիկ, Աստարա, Մասալի և Յարդիմլի։

Ինքնավար Հանրապետությունը հռչակվել է Ադրբեջանում քաղաքական անհանգստության ժամանակ Ռուսաստանի լուռ օգնությամբ։ 1993 թ. հունիսին գնդապետ Սուրատ Հուսեյնովը ռազմական ապստամբություն է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դեմ։ Գնդապետ Ալաքրամ Գումբատովը, իբրև Թալիշի ազգայնականների ղեկավար, հռչակել է նոր հանրապետություն Ադրբեջանի հարավարևելյան շրջանում։ Թալիշական ինքնավարությունը, սակայն, երկար կյանք չունեցավ։ Քաղաքական անհանգտությունը հանգստացել է Բաքվում նոր իշխանության եկած Հեյդար Ալիևի հետ։ Այս վերջինի բանակցությունները Ալաքրամ Գումբատովի հետ թալիշներին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ անհաջող են եղել, և շուտով Ադրբեջանը, զորակազմեր մտցնելով թալիշաբնակ շրջաններ, ընկճել է թալիշական ազգային շարժումը։ Թալիշները դիմադրություն ցույց չեն տալիս՝ հիմնավոր մտավախություն ունենալով, որ որևէ դիմադրություն գրգռելու է թալիշների ցեղասպանություն: Թալիշական ազգային շարժման ղեկավար գործիչները ձերբակալվում են, և Գումբատովը դատապարտվում է մահապատժի, որը միջազգային ճնշման տակ (հատկապես Եվրոպայից), հետագային փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ։ 2004 թվականին ազատ է արձակվել։ Գումբատովին իրավունք է տրվել ներգաղթել Եվրոպա այն պայմանով, որ քաղաքականությամբ չի զբաղվելու։ (մանրամասն...)