Պոսիբիլականներ (ֆր.՝ Possibilistes), երբեմն նաև՝ բրուսիստականներ (ֆր.՝ Broussistes) ֆրանսիական սոցիալիստական շարժման ֆրակցիա 1880-ական թվականների ավարտին 1900-ական թվականների սկզբին։ Պոսիբիլականների կողմ էին «մունիցիպալ սոցիալիզմի» (ռեֆորմիստական սոցիալիզմի ուղղություններից) գաղափարներին։ Սկզբնապես պոսիբիլականները կազմել են բանվորական կուսակցության (հիմնադված 1879 թվականին) ռեֆորմիստական թևը։

Պոսիբիլականներ
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՀիմնադիրPaul Brousse? և Benoît Malon?
Հիմնադրված1882
Գաղափարախոսությունսոցիալիզմ

Պայքարել են հեղափոխական մարքսիզմի դեմ, հակված են եղել «հնարավորությունների քաղաքականությանը» («La politique des possibilites», այստեղից էլ անվանումը)։ 1882 թվականին բանվորական կուսակցությունը պառակտվեց, սահմանազատվեցին պոսիբիլականները, գեդիտոները, և պոսիբիլականների կուսակցությունը սկսեց կոչվել սոցիալիստա-հեղափոխականների բանվորական կուսակցություն, 1883 թ. թվականին ֆրանսիական աշխատավոր-սոցիալիստների ֆեդերացիա։

1880-ական թվականների պոսիբիլականները փորձեցին իրենց ձեռքը շարժման ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, սոցիալիստական կազմակերպություններից շատերը չաջակցեցին պոսիբիլականներին։ 1889 թվականին Փարիզում կայացավ զուգահեռ երկու կոնգրես՝ մարքսիստների միջազգային սոցիալիստական կոնգրեսը (սկզբնավորել է 2-րդ Ինտերնացիոնալը) և մեկուսացված պոսիբիլականների կոնգրեսը։ 20-րդ դարի սկզբին Պոսիբիլականները մտան ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 382 CC BY-SA icon 80x15.png