Պողոս Հովնանյան

հայ լեզվաբան, պատմաբան

Պողոս Հովնանյան (սեպտեմբերի 12, 1802(1802-09-12)[1], Կոստանդնուպոլիս[1] - հունվարի 9, 1884(1884-01-09)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա]), հայ լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1824)։

Պողոս Հովնանյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1802(1802-09-12)[1]
Կոստանդնուպոլիս[1]
Մահացել էհունվարի 9, 1884(1884-01-09)[1] (81 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ և ուսուցիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ղևոնդ Հովնանյանի եղբայրը։

Աշխատաություններ խմբագրել

Լույս են տեսել Հովնանյանի «Պատմութիւն տիեզերական ժողովոց եկեղեցւոյ...» (1847), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841), «Առաջնորդ դաստիարակութեան» (1862) ուսումնասիրությունները։ Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ...» (1857) աշխատությունն ունի ընդհանուր լեզվաբանական բնույթ։ Ըստ Հովնանյանի՝ նախապես եղել է մեկ լեզու, իսկ առանձին լեզուների առաջացումը կապված է Բաբելոնյան աշտարակաշինության հետ։ Նա լեզուն դիտել է որպես հասարակական երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հասարակության պատմությունը։ Հաստատել է հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը՝ դրանց շարքում դասելով հայերենը։ Հովնանյանը հայ իրականության մեջ պատմահամեմատական լեզվաբանության առաջին հետևորդն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 6. — էջ 578.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Հովնանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 578