Պողոս Էսապալյան

հայ լեզվաբան

Պողոս Էսապալյան, Պոլ Էսապալ (հունվարի 14, 1910(1910-01-14)[1], Էրբիլ[1] - հոկտեմբերի 30, 1973(1973-10-30)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր։

Պողոս Էսապալյան
Ծնվել էհունվարի 14, 1910(1910-01-14)[1]
Էրբիլ[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1973(1973-10-30)[1] (63 տարեկան)
Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան[1] և Վենեսուելայի կենտրոնական համալսարան[1]
Ալմա մատերՎիեննայի համալսարան (1944)[1] և Փարիզի համալսարան (1949)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

1921-1933 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վարժարանում, 1939-1944 թվականներին՝ Վիեննայի, 1947-1949 թվականներին՝ Սորբոնի համալսարաններում։ 1932-1942 թվականներին դասավանդել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, 1942-1947 թվականներին՝ Վիեննայի, 1952-1959 թվականներին՝ Կարակասի, 1952-1959 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարաններում, 1949-1950 թվականներին՝ Բոգոտայի բարձրագույն դպրոցում։ Հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօրյա»-յում և այլ պարբերականներում[2]։

Երկեր խմբագրել

  • Տատիանի համաբարբառն և հայերեն ավետարաններու առաջին թարգմանութիւն, 1937 թ.
  • Հայոց լեզուի ընթերցարան, արևելահայ բարբառ, դասագիրք, 1966 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 76