Պողոս Զուրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պողոս (Պավել) Ալեքսանդրի Զուրաբյան (հունվարի 27, 1874[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1942[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարագետ։
Պողոս Զուրաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1874[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1942[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1898) |
Ուշագրավ աշխատանքներ | Ներսիսյան դպրոց |
Կենսագրություն խմբագրել
1898 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։
1899 -1917 թվականներին Թիֆլիսի շրջանային ճարտարապետ, 1917֊1919 թվականներին՝ Վրացական քաղաքների միության, 1921 -1938 թվականներին՝ Վրաստանի առողջապահական ժողկոմատի կուրորտային վարչության գլխավոր ճարտարագետ։ 1919 թվականից պարբերաբար դասավանդել է Թիֆլիսի տարբեր ուսումնական հաստատություններում։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Զուրաբյանը նախագծել և Թիֆլիսում կառուցել է 36 եկամտաբեր տներ (1899-1917), Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909, համահեղինակ, այժմ՝ Ինդուստրիալ ինստիտուտ), Վոլգա-Կամսկ դրամատան Թիֆլիսի բաժանմունքը (1910, այժմ՝ Վրաստանի ազգային գրադարան), Մ. Արամյանի և Հ. Ձուբալովի անվան հիվանդանոցների համալիրը Հավլաբարում, Ալեքսանդրյան մանկաբարձ-մանկաբուժական հիվանդանոցը (երեքն էլ՝ 1910), Երևանում՝ քաղաքային երկհարկ հիվանդանոցը (1910, երրորդ հարկն ավելացվել է 1930 թվականին), Էջմիածնում՝ Նոր վեհարանը (1910-1914) և գրադարանը (մատենադարան, 1911), Աբասթումանի «Արազինդո» հակատուբերկուլոզային առողջարանը (1924-1928), «Չայ Գրուզիի» հանգստյան տունը Գագրայում (1936), հանգստյան տներ՝ Բորժոմում, Սուրամում, Ցեմիում, Գուդաութայում և այլն[2]։
Գրականություն խմբագրել
- Տիգրանյան էդմոնդ, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում, XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ե., 2000, էջ 157-183։