Պողոս Գալստյան

ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Գալստյան, հայ և սովետական ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1983)։

Պողոս Գալստյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պողոս Արտուշի Գալստյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1961
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ,
Հասակ 176
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1982–1991 թվականներին խաղացել է չեմպիոնների լիգայում ԽՍՀՄ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում։ 1989–1990 թվականներին ներկայացել է Աբովյանի «Կոտայք»–ում։ 1992 թվականին խաղացել է Հայաստանի բազմակի չեմպիոն «Կիլիկիա» ակումբում։ 1992-1994 թվականներին խաղացել է Լիբանանում, Բեյրութի հայ համայնքի «Օմենմեն» թիմում։

Մարզչական խմբագրել

2005-2006 թվականներին ծառայել է որպես Մոսկվայի «Նիկա» ակումբի գլխավոր մարզիչ, 2007 թվականին աշխատել է «Լուչ-Էներգիա» ակումբում որպես մարզիչ։ 2008 թվականին տեղափոխվել է «Կուբան» ակումբ[1], իսկ օգոստոսի 10-ին նույն տարում Սերգեյ Պավլովի հեռացումից հետո նշանակվեց ակումբի գլխավոր մարզիչ և օգոստոսի 12-ին անցկացվեց իր ղեկավարությամբ առաջին հանդիպումը Ռոստովի ՍԱՌՇ[2]-ի դեմ (3։0)։ 2009 թվականի մայիսին լքեց «Կուբան» ակումբը ընտանեկան պատճառներով[3]։ 2009 թվականին հուլիսի 7-ին նշանակվել է որպես գլխավոր մարզիչ «Նիկա» ակումբի, որտեղ նախկինում աշխատել էր։ 2009 թվականի օգոստոսի 10-ին վերադարձել է «Կուբան» որպես ավագ մարզիչ[4], որից մի քանի օր առաջ մարզչի պաշտոնից հեռացվել էր Սերգեյ Օվչինիկովը[5]։ Սեզոնի վերջում լքել է պաշտոնը, եւ ապա դուրս է եկել «Կուբանից» եւ վերադարձել է «Նիկա»[6]։ 2010 թվականի դեմտեմբերի 12-ին Մոսկվայում վերջացրեց 240 ժամ ուսուցման մարզչական դասընթացները եւ ստացավ լիցենզիա Pro[7]։

Վիճակագրություն խմբագրել

Սեզոն Ակումբ Խաղեր Գոլեր
1982 Արարատ 30 8
1983 Արարատ 24 1
1984 Արարատ 3 0
1985 Ղարաբաղ 11 5
1986 Արարատ 29 3
1987 Արարատ 10 2
1988 Արարատ 13 0
1989 Կոտայք 38 13
1990 Կոտայք 26 0
1991 Արարատ 15 1
1992 Կիլիկիա 33 26
1992/93 Օմենմեն ? ?
1993/94 Օմենմեն ? ?
1994 Կոտայք 15 3

Ծանոթագրություններ խմբագրել