Պողոս Արաքսյան
հայ դերասան
Պողոս Հարությունի Արաքսյան (Քալանթարյան) (ապրիլի 16 (28), 1869[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1918[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
Պողոս Արաքսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16 (28), 1869[1][2] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 26, 1918[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ 1899 թվականից եղել է Թիֆլիսի հայ դերասանական խմբի դերասան[3]։
1903–1908 թվականներին Թիֆլիսում հիմնադրել է «Արաքսյան թատրոնը»։ Պիեսներ է բեմադրել Թիֆլիսի ժողովարանում, Զուբալովի ժողովրդական տանը։ Հեղինակ է «Նամուս» պիեսի, «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթ-օպերայի լիբրետոյի (ըստ Ղազարոս Աղայանի, երաժշտությունը՝ Գ. Սյունու)։ Արաքսյանը նաև ասմունքել է[4]։
Դերեր խմբագրել
- Փարսիղ, Օսեփ, Կակուլի, Իսայի՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո», «Խաթաբալա»
- Խլեստակով՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Պողոս Արաքսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Արաքսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։ |