Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Գրիգորի Անանյան (աշխարհական անունը՝ Անտոն, ապրիլի 27, 1922(1922-04-27)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - հուլիսի 11, 1998(1998-07-11)[1], Բեյրութ, Լիբանան[1]), բանասեր, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր 1970 թվականից։

Պողոս Անանյան
Ծնվել էապրիլի 27, 1922(1922-04-27)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էհուլիսի 11, 1998(1998-07-11)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան[1]
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի[1][2][3]
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի[2]
Մասնագիտությունբանասեր, քահանա և պատմաբան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի ապրիլի 27-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազարի վանքում, ապա Հռոմի Գրիգորյան համալսարանում ուսումնասիրել փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1943 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, 1960 թվականին ձեռնադրվել վարդապետ։

Աշխատություններ խմբագրել

1964 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Վատիկանում։ Բանասիրության տարբեր հարցեր են շոշափում «Բազմավեպ»–ում լույս տեսած Անանյան Պողոսի «Ճշդում մը Կորյունի «Վարք Մաշտոց»–ի հրատարակություններուն մեջ» (1955 թ․, 11-12), «Դավիթ Անհաղթի անտիպ մեկ ճառը» (1956 թ․), «Ոսկան վարդապետի լատիներեն թարգմանությունը Կորյունի «Վարք Սուրբ Մեսրոպա համառոտ պատմության» (հայերեն և իտալերեն, 1966) ուսումնասիրությունները և առանձին հրատարակություններ։

Աշխատակցել է նաև վարքագրական ու վկայաբանական տասներկու հատորանոց (1961-1969 թթ․) և այլ հանրագիտարանների։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Անանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365