Հայտնաբերված աստերոիդներ՝ 14 (7-ական ամեն մեկը)
125 Լիբերատրիքս 11 սեպտեմբերի 1872 Պրոսպեր Անրի
126 Վելեդա 5 նոյեմբերի 1872 Պոլ Անրի
127 Ջոաննա 5 նոյեմբերի 1872 Պրոսպեր Անրի
141 Լյումեն 13 հունվարի 1875 Պոլ Անրի
148 Գալիա 7 օգոստոսի 1875 Պրոսպեր Անրի
152 Ատալա 2 նոյեմբերի 1875 Պոլ Անրի
154 Բերտա 4 նոյեմբերի 1875 Պրոսպեր Անրի
159 Էմիլիա 26 հունվարի 1876 Պոլ Անրի
162 Լաուրենտիա 21 ապրիլի 1876 Պրոսպեր Անրի
164 Եվա 12 հուլիսի 1876 Պոլ Անրի
169 Զելիա 28 սեպտեմբերի 1876 Պրոսպեր Անրի
177 Իրմա 5 նոյեմբերի 1877 Պոլ Անրի
186 Կելուտա 6 ապրիլի 1878 Պրոսպեր Անրի
227 Ֆիլոսոֆիա 12 օգոստոսի 1882 Պոլ Անրի

Պոլ-Պիեռ Անրի (ֆր.՝ Paul Henry) (21 օգոստոսի 1848 - 4 հունվարի 1905) և նրա եղբայրը Մեթյու-Պրոսպեր Անրի (ֆր.՝ Prosper Henry) (10 դեկտեմբեր 1849 - 25 հուլիս 1903), ֆրանսիացի օպտիկներ և աստղագետներ։ Կառուցելով ռեֆրակտոր աստղադիտակ և դիտարկումների համար գործիքներ, նրանք մասնակցել են Կարտ դյու Սիել Նախագծին։

Աշխատելով միասին հայտնաբերել են 14 աստերոիդ։ Փոքր մոլորակների կենտրոնի կողմից նրանց հայտնագործությունները գրանցվում են Պ.Պ. Անրի և Պ.Մ. Անրի անուններով համապատասխանաբար։

Նրանց պատվին են անվանվել լուսնային Անրի եղբայրներ խառնարանը, ինչպես նաև Անրի խառնարանը Մարսի վրա։

Մահախոսականները

խմբագրել

Պոլ Անրի

խմբագրել

Պրոսպեր Անրի

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Անրի և Պրոսպեր Անրի» հոդվածին։