Պոլվորոն (իսպ.՝ polvorón, արաբ․՝ ghurayba‎‎[1]), Անդալուսական շաքարային թխվածքաբլիթ՝ ծագումով Լեվանտից[1], հայտնի Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև իսպանական գաղութներում (օրինակ. Ֆիլիպիններում՝ Սուրբ Ծննդին)։ Պատրաստում են ալյուրից, շաքարավազից, կաթից և ընկույզից։ Հնում պոլվորոններ սովորաբար թխում էին սեպտեմբեր-հունվար ամիսներին, բայց հիմա, թխվածքաբլիթները կարելի է գնել ցանկացած ժամանակ։ Անդալուսիայում պոլվորոնների մանտեկադոյի[2] պատրաստման համար կան շուրջ 70 ձեռնարկություններ, որոնք համարվում են սինդիկատի մաս։

Պոլվորոն
polvorón
Պոլվորոն
Ֆիլիպինական խոհանոց, Լատինամերիկյան խոհանոց, Լիբանանյան խոհանոց, Մեքսիկական խոհանոց, Անդալուսյան խոհանոց, Սիրիական խոհանոց
Տեսակթխվածք
Առաջացման երկիր Իսպանիա
Հիմնականալյուր, շաքար, կաթ և almond?
 Polvorones Վիքիպահեստում

Տեղական տարատեսակություններ խմբագրել

Մեքսիկա խմբագրել

Մեքսիկայում պոլվորոններն սովորաբար մատուցվում են հարսանիքներին և ուրիշ տոներին։ Թխվածքաբլիթները պատրաստվում են փոքր գնդերի ձևով՝ պեկան-ընկույզով։ ԱՄՆ-ում դրանք հայտնի են որպես մեքսիկական հարսանյաց թխվածքաբլիթներ։

Ֆիլիպիններ խմբագրել

Ֆիլիպիններում գոյություն ունեն պոլվորոնի ազգային բաղադրատոմսի մի քանի տեղական տարատեսակություններ։ Օրինակ. հնդկական ընկույզով պոլվորոն, պոլվորոն pinipig-ով (կանաչ փաթիլներ՝ ճզմված, չհասած բրնձից), ելակի պոլվորոն և պաղպաղակի համով պոլվորոն՝ «cookies-and-cream»։

Իսպանիա խմբագրել

Մանտեկադո (Mantecado), իսպանական շաքարային թխվածքաբլիթ՝ շատ նման պոլվորոնին։ Մանտեկադոյի անվանումը եկել է դրա բաղադրության մեջ մտնող manteca de cerdo iberico-ից (իբերական խոզի ճարպ)։ Հիմա կան տարատեսակություններ, որոնց բաղադրության մեջ ճարպի փոխարեն օգտագործվում է օրինակ՝ ձիթապտղի կարագը։

ԱՄՆ խմբագրել

Հարավային Տեխասում պոլվորոնները (երբեմն «Pan de Polvo» անվանմամբ) պատրաստվում են՝ ավելացնելով անիսոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Salloum, H. 2007. Classic Vegetarian Cooking from the Middle East and North Africa. Toronto: Interlink.
  2. «Spanish mantecado: sweet treat beats economic downturn». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.