Պոլիվինիլացետատ [-CH2-2CH-(СНзСОО)—], վինիչացեաաւոի պոլիմերը։ Անգույն, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը կախված ստացման պայմաններից 10000-1500000 է։ Թունավոր չէ, լուծվում է բազմաթիվ օրգ․ լուծիչներում, չի լուծվում ջրում, բենզինում, անօրգ․ թթուներում։ Պլաստիկ է, սառը մամլվող, 26-28°-ում փափկում է, ունի տարբեր նյութերին կպչելու (ադհեզիա) հատկություն։ Թողարկվում է հատիկավոր զանգվածի (ուլունքանման), ջրային կախույթների և լուծույթների (լաքեր) ձևով։ Պոլիվինիլացետատ պոչիվի֊ նիչայխն սպիրտի և պուիվինիւացետաւների սինթեզի համար հումք է, օգտագործվում է նաև ներքին և արտաքին հարդարման ներկեր, լավորակ բետոններ, թղթի, կաշվի, փայտի գործվածքի սոսինձներ, մաստակ ստանալու համար։
Պոլիվինիլացետատ |
---|
 |
Մոլային զանգված | 86,09 գ/մոլ գ/մոլ |
---|
Խտություն | 1,19 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 9003-20-7 |
---|
EINECS համար | 618-358-7 |
---|
ЕС | 618-358-7 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|