Պոլիոմելիտի պատվաստանյութ

Պոլիոմելիտի պատվաստանյութ
Polio
Վիրուսային հիվանդություն
ՏեսակՀիմնական դեղամիջոցներ և vaccine type?
Հայտնաբերող

Հիլարի Կոպրովսկի,

Ջոնաս Սոլկ, Ալբերտ Սաբին
Բուժումներարկման և հաբը խմելու ճանապարհով
 Polio vaccine Վիքիպահեստում

Պոլիոմելիտի պատվաստանյութ խմբագրել

Ամբողջ աշխարհում պոլիոմելիտի դեմ պայքարում օգտագործվում է երկու տեսակի պատվաստանյութ։ Երկու պատվաստանյութերն էլ իմունիտետ են մշակում պոլիոմելիտի դեմ և արդյունավետորեն արգելափակում մարդուց մարդուն վայրի պոլիոմելիտի փոխանցումը, այդ ձևով իսկ պաշտպանելով և առանձին պաստվաստանյութը ստացողին, և նրա շրջապատին, այսպես ասած՝ ձևավորելով կոլեկտիվ իմունիտետ։

Պատմություն խմբագրել

Պոլիոմելիտի առաջին պատվաստանյութը ստեղծվել է վիրուսաբան Հիլարի Կոպրովսկու կողմից՝ հիմնվելով կենդանի, բայց թուլացրած վիրուսի մեկ սերոտիպի վրա։ Նրա պատվաստանյութի նախատիպը 1950 թվականի փետրվարի 27-ին տրվեց ութ տարեկան մի տղայի:1950-ական թվականների Կոպրովսկին շարունակում էր աշխատել պատվաստանյութերի վրա, որը հանգեցրեց լայնածավալ փորձությունների Բելգիական Կոնգոյում, իսկ 1958-1960 թվականներին յոթ միլիոն երեխաների պատվաստմանը Լեհաստանում՝ PV1 և PV3 սերոտիպերի դեմ։ Երկրորդ թուլացրած պատվաստանյութը մշակվել է 1952 թվականին Պիտսբուրգի համալսարանից Ջոնաս Սոլկի կողմից և աշխարհին է ներկայացվել 1955 թվականի ապրիլի 12-ին։ Սոլկի պասիվ պատվաստանյութը հիմնված է ՀեԼա անմահ բջջային շարքում աճեցված պոլիովիրուսի և քիմիապես թուլացրած ֆորմալինի վրա։ Երկու չափաբաժին պատվաստանյութի ներարկումը 90%-ի մոտ արտադրում է հակամարմիններ երեք սերոտիպերի դեմ, իսկ 99%-ը երեք չափաբաժնից հետո իմունիտետ են ձևավորում և անձեռնմխելի են հիվանդության համար։

Սաբինի պատվաստանյութ խմբագրել

Այնուհետև Ալբերտ Սաբինը մշակեց մեկ այլ պատվաստանյութ, որն ի տարբերություն նախորդներին՝ մարդիկ ստանում են բերանով։ Այն ստեղծվել է սովորական ջերմաստիճանից ցածր պայմաններում՝ ոչ մարդկային բջիջների կրկնակի վարակումով։ Սաբինի պատվաստանյութը արդյունավետորեն դրսևորվում է մարսողական տրակտում, սակայն պատվաստանյութի շտամը չի կարողանում վերարտադրվել նյարդային հյուսվածքներում։ Սաբինի պատվաստանյութը ստացողների 50%-ի մոտ մեկ չափաբաժինը ձևավորում է իմունիտետ բոլոր երեք սերոտիպերի դեմ։ 95%-ի մոտ Սաբինի պատվաստանյութի երեք չափաբաժինը ձևավորում է անձեռնմխելիություն երեք սերոտիպերի նկատմամբ։ Սաբինի պատվաստանյութի կլինիկական փորձարկումը կատարվել է 1957 թվականին, իսկ 1958-ին Կոպրովսկու և այլ հետազոտողների պատվաստանյութերի հետ մրցակցության մեջ այն ընտրվել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարության կողմից։ 1962 թվականին պատվաստանյութի արտոնագրվելուց հետո այն օգտագործվում էր շատ երկրներում՝ որպես պոլիոմելիտի դեմ միակ պատվաստանյութ։ Սաբինի պատվաստանյութն ընտրվել է շատ երկրների կողմից՝ որպես պոլիոմելիտի տարածումը կանխարգելող միջոց, քանի որ այն համարվում է ոչ թանկարժեք և պարզ միջոց։ Այն լավ իմունիտետ է մշակում աղիքներում (ինչը թույլ է տալիս պայքարել վայրի պոլիովիրուսների դեմ այնտեղ, ուր էնդեմիկ է)։ Երբեմն (մոտավորապապես 750000 պատվաստվածների մոտ) Սաբինի պատվաստանյութը վերադարձել է այնպիսի ձևի, որ հասցրել է կաթվածի։ Շատ զարգացած երկրներ օգտագործում են Սոլկի պատվաստանյութը, որը չի կարող օգտագործվել որպես միակ պոլիո կամ մեկ այլ պատվաստանյութի հետ զուգորդված պատվաստանյութ։

Պատվաստանյութերի բաղադրություն խմբագրել

Պոլիոմելիտի առաջին պատվաստանյութերը հայտնաբերվել են 1950-1960-ական թվականներին։ Դրանք իսկույն նվազեցրել են պոլիո վարակների թիվն աշխարհում։ Հայտնի են երկու տեսակի պատվաստանյութեր` Սոլկի պատվաստանյութը (ներարկման ճանապարհով ստանալու համար) և Չումակովի ու Սաբինի պատվաստանյութերը (խմելու համար)։ Իմունոգեն բաղադրիչների հետ միասին պատվատանյութերի կազմի մեջ են մնտնում նաև նեոմիցին[1], ստրեպտոմիցին և պոլիմիցին դեղամիջոցները։ Այս դեղամիջոցները բակտերիաներին թույլ չեն տալիս աճել։ Այս դեղամիջողները կարող են լինել միավալենտ և եռավալենտ։ Սովորական պատվաստումների ժամանակ օգտագործվում են եռավալենտները, իսկ համաճարակային բռնկումների ժամանակ (երեք տեսակի վիրուսներից որևէ մեկով պայմանավորված)՝ միավալենտները։ Թուլացրած պատվաստանյութը պարունակում է ֆորմալինով ոչնչացված պոլիոմելիտի վիրուս։ Պոլիոմելիտի կենդանի պատվաստանյութը պարունակում է կենդանի, սակայն թուլացրած վիրուս, որը կաթիլներով լցնում են բերանի մեջ։ Այն խթանում է հյուսվածքային անձեռնմխելիությունը՝ ոչ միայն պաշտպանելով երեխային վիրուսից, այլ նաև կանխում է շրջապատում վիրուսի տարածումը։ Կենդանի պատվաստանյութով երեխաներին պատվաստում են սկսած 6 ամսականից, որի նախադրյալը երեխայի երկկողմանի պատվաստումն է թուլացրած պատվաստանյութով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիոմելիտի պատվաստանյութ» հոդվածին։