Պոլիկսենա Սոլովյովա
Պոլիկսենա Սերգեևնա Սոլովյովա (ռուս.՝ Поликсе́на Серге́евна Соловьёва, կեղծանունը՝ Allegro, մարտի 20 (ապրիլի 1), 1867[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 16, 1924[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի և նկարչուհի, «Արահետ» մանկական ամսագրի հրատարակիչ։
Պոլիկսենա Սոլովյովա | |
---|---|
Պոլիկսենա Սոլովյովայի կաբինետային լուսանկարը՝ ինքնագրով | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Поликсена Сергеевна Соловьева |
Ծնվել է | մարտի 20 (ապրիլի 1), 1867[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1924[1][4][5][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Allegro[1][6][7][…] |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծուհի, գրող, խմբագիր և նկարազարդող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Q109391428? |
Պարգևներ | |
Ազգականներ | Գրիգորի Սկովորոդա |
Polyxena Solovyova Վիքիպահեստում |
Պատմաբան Սերգեյ Սոլովյովի դուստրը՝ փիլիսոփա և բանաստեղծ Վլադիմիր Սոլովյովի քույրը։
Կենսագրություն խմբագրել
Պոլիկսենա Սոլովյովան ծնվել է 1867 թվականի մարտի 20-ին, երբ նրա հայրը զբաղեցրել է Մոսկվայի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Սերգեյ Սոլովյովի և Պոլիկսենա Ռոմանովայի ընտանիքում վերջին՝ տասներկուերորդ երեխան է եղել։ Դեռևս վաղ տարիքում՝ հինգ տարեկանում, սկսել է գրել-կարդալ սովորել և հետաքրքրվել է պոեզիայով։ Նրա կարդացած առաջին գրքերից մեկն Աֆանասի Ֆետի բանաստեղծությունների ժողովածուն էր։ Բացի այդ, Սոլովյովան մի քանի տարի սովորել է գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում՝ Իլարիոն Պրյանիշնիկովի և Վասիլի Պոլենովի մոտ։
Առաջին անգամ Պոլիկսենա Սոլովյովայի բանաստեղծությունները տպագրվել են 1885 թվականին «Նիվա» ամսագրում, սակայն բարձր չգնահատելով իր բանաստեղծական տաղանդը, նա շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ՝ չձգտելով տպագրել իր բանաստեղծությունները։
1895 թվականին, Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո, նա նորից սկսել է բանաստեղծություններ տպագրել «Ռուսական հարստություն» ամսագրում։ Հենց այնտեղ էլ բանաստեղծուհին առաջին անգամ օգտագործել է Allegro կեղծանունը։ 1899 թվականին հրատարակվել է նրա «Բանաստեղծություններ» բանաստեղծական ժողովածուն։ Չնայած այն հանգամանքին, որ ինքը այդ ժողովածուն շատ թույլ է համարել, դա նրան հնարավորություն է տվել ներկա գտնվել Կոնստանտին Սլուչևսկու բանաստեղծական երեկոներին, որտեղ էլ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու Կոնստանտին Բալմոնտի, Ալեքսանդր Բլոկի, Զինաիդա Գիպպիուսի, Վյաչեսլավ Իվանովի, Միրա Լոխվիցկայայի, Դմիտրի Մերեժկովսկու և այլ սիմվոլիստների հետ։
Պոլիկսենան մասնակցել է մայրաքաղաքի բոհեմական կյանքին, իրեն ընդգծված առնական է պահել, երբեմն դուրս է եկել տաբատով, սիրավեպեր ունեցել կանանց հետ[8]։ Սիմվոլիստական բանաստեղծությունների «Եղյամ» (1905) ժողովածուն արժանացել է Ալեքսանդր Բլոկի դրական գնահատականին։ Պետք է ասել, որ բոլոր «կրտսեր» սիմվոլիստները (Անդրեյ Բելի, Ալեքսանդր Բլոկ, Վյաչեսլավ Իվանով և ուրիշներ) Պոլիկսեն Սոլովյովայի մեջ տեսել են ոչ միայն իրենց արյունակից, այլև իրենց հայտնի եղբոր հոգևոր քրոջը։ Այդ պատճառով էլ նրա ժողովածուների բոլոր գրախոսականները համակրելի են եղել։ Նրա բանաստեղծությունների տեխնիկական թուլության մասին չի խոսվել։ Բացառություն է եղել Վալերի Բրյուսովի գրախոսությունը «Եղյամ» ժողովածուի վերաբերյալ։ 1912 և 1913 թվականների օրագրային գրառումներում Բլոկը բացասաբար է արտահայտվել նրա բանաստեղծությունների մասին, իսկ 1915 թվականին հրաժարվել է հոդված գրել նրա ստեղծագործության մասին։
1905 թվականի վերջից մինչև 1912 թվականը Սոլովյովան իր կյանքի ընկերակից՝ մանկագիր Նատալյա Մանասեինայի (1869-1930) հետ համատեղ հրատարակել է մանկական «Արահետ» ամսագիրը, որտեղ լույս են տեսել Սոլովյովայի բազմաթիվ բանաստեղծություններ, պատմվածքներ և պիեսներ, ինչպես նաև նրա կողմից թարգմանված «Վեպ աղվեսի մասին» և «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, «Արահետ» հրատարակչությունը հրատարակել է Սոլովյովայի ավելի քան 20 մանկական գրքեր։
1908 թվականին Պոլիկսենա Սոլովյովան արժանացել է Պուշկինյան ոսկե մեդալի, իսկ «Տրոպինկա» հրատարակչությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի «Արվեստը երեխայի կյանքում» ցուցահանդեսի ոսկե մեդալը։
Սոլովյովայի պիեսները դաստիարակում են քրիստոնեական աշխարհայացք, առանձնանում են ուսուցողական ուղղվածությամբ[9]։
Սոլովյովայի ստեղծագործական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում հեքիաթները։ Նա ստեղծել է իր ժողովրդական բանահյուսությունը կամ մշակել ժողովրդական հեքիաթներ[9]։
Սոլովյովան նկարազարդել է իր բանաստեղծական ժողովածուները, իսկ նրա նկարազարդումները բարձր են գնահատել Ինոկենտի Անենսկին և Վասիլի Ռոզանովը։ Նա նաև հայտնի է որպես գծանկարների հեղինակ և «Երեխաները ձմռանը» բացիկների այժմյան շատ հազվադեպ շարքի հրատարակիչ։ Շարքում կա 12 բացիկ՝ Allegro ստորագրությամբ[10]։
1916 թվականից Սոլովյովան և Մանասեինան վատառողջության պատճառով բնակվել են հարավում՝ Կոկտեբելում, որտեղ Պոլիկսենա Սերգեևնան առողջարանում աշխատել է որպես գրադարանավարուհի, դասախոսել Ժողովրդական համալսարանում և թարգմանություններ արել։ Երբեմն Սոլովյովային հաջողվել է տպագրվել Սիմֆերոպոլի և Թեոդոսիայի թերթերում և ալմանախներում։ «Ամազոնուհու նամակում» Մարինա Ցվետաևան հիշում է երկու կանանց սիրո մասին.
1923 թվականի դեկտեմբերին Սոլովյովան և Մանասեինան վերադարձել են Մոսկվա, որտեղ Սոլովյովան մահացել է վիրահատությունից ՝ 57 տարեկան հասակում։ Թաղված է Նովոդևիչևյան մենաստանի գերեզմանատանը, հոր և եղբայրների՝ Վսևոլոդի և Վլադիմիրի կողքին։
Մատենագիտություն խմբագրել
- «Стихотворения» (1899)
- «Иней» (1905)
- «Плакун-трава» (1909)
- «Тайная правда» (1912)
- «Перекрёсток» (1913)
- «Вечер» (1914)
- «Последние стихи» (1923)
- «Автобиографическая заметка» // Русская литература XX в. / Под ред. С. Венгерова. Том VIII. 1917.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Никольская Т. Л. Соловьёва (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 59.
- ↑ 2,0 2,1 Соловьева, Поликсена Сергеевна (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. Козьмин — М.: 1928. — Т. 1. — С. 245—246. — 287 с.
- ↑ 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 388—390. — ISBN 5-94848-307-X
- ↑ Соловьева, Поликсена Сергеевна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXXа. — С. 784.
- ↑ Allegro, Allegro, псевдоним Поликсены Сергеевны Соловьевой (ռուս.) // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 247.
- ↑ Ольга Матич. Эротическая утопия: новое религиозное сознание и fin de siècle в России. М.: НЛО, 2008. С. 362.
- ↑ 9,0 9,1 Русские детские писатели XX века. Биобиблиографический словарь. — С. 422.
- ↑ Цуканов П. Д. Серия «Дети зимой» Поликсены Соловьевой. — Жук, № 02, 2004 — с. 21-23
Գրականություն խմբագրել
- Спендель Д. Строительницы струн. Женщина, творчество, литература. СПб.: «Петербург-XXI век», 2007. С.39-53.
- Поликсена Сергеевна Соловьёва (Allegro)
Արտաքին հղումներ խմբագրել
Стихи Поликсены Соловьёвой Արխիվացված 2020-06-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիկսենա Սոլովյովա» հոդվածին։ |