Պոլիկրիլանիտրիլ, ակրիլանիարիլի՝ CH2=CH—C=N գծային պոլիմերը՝ [—CH2CH(CN)—]ո։ Սպիտակ, ամորֆ նյութ է, մոլ․ զանգվածը՝ 30․000-100․000, խտությունը՝ 1140-1150 կգ/մ3, մինչ7 230 °C տաքացնելիս չի փափկում, ավելի բարձր՝ ենթարկվում է դեստրուկցիայի։ Կայուն է օրգ․ լուծիչների, ճարպերի քիմ․ այլ ազդակների, արևի ճառագայթների, մթնոլորտային պայմանների նկատմամբ։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերն ստացվում են պոլիկրիլանիտրիլի կամ նրա համապոլիմերների լուծույթներից և պարունակում են 85%-ից ավելի ակրիլանիտրիլ։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերը մեխանիկական հատկություններով նման են բըրդին, կայուն են օրգ․ լուծիչների՝ բենզինի, ացետոնի, քառաքլորածխածնի, երկքլորեթանի, միջին խտության ուժեղ թթուների և ալկալիների նկատմամբ։ Լուծվում են ֆենոլում, կրեզոլում, ֆորմալինում։ Օգտագործվում են գորգեր, արտահագուստ, սպիտակեղեն, վարագույր, պաստառապատման կտորներ գործելու համար։ Պոլիակրիլանիտրիլային մանրաթելերի առևտրական անվանումներն են՝ նիտրոն (ԽՍՀՄ), օրլոն, ակրիլան (ԱՄՆ), քաշմիլոն (Ճապոնիա), կուրտել (Մեծ Բրիտանիա), դրալոն (ԳՖՀ), վոլպրյուլա (ԳԴՀ

Պոլիակրիլանիտրիլ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։