Պոիբրենե (բուլղար․՝ Поибрене), գյուղ Բուլղարիայի Պազարջիկի մարզի Պանագյուրիշտե համայնքում։

Գյուղ
Պոիբրենե
բուլղար․՝ Поибрене
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԵրկրամասՊանագյուրիշտե
ՄարզՊազարջիկի մարզ
ՂեկավարԻվան Պանդուրով
Մակերես107.793 կմ²
ԲԾՄ416 մ
Բնակչություն835 մարդ (2007)
Խտություն7.7 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ03530
Փոստային ինդեքս4524
Փոստային դասիչ4524
Պոիբրենե (Բուլղարիա)##
Պոիբրենե (Բուլղարիա)

Աշխարհագրություն խմբագրել

Պոիբրենե գյուղը գտնվում է Պազարջիկի մարզի հյուսիս-արևմուտքում՝ Տոպոլնիցա գետի ձախ ափին, ծովի մակարդակից 416 մետր բարձրության վրա։ Գյուղը զբաղեցնում է 108 կմ տարածք և Սրեդնա Գոռայից բաժանվում է Պոիբրենե լեռնանցքով։ Մոտակա գյուղերն են Օբորիշտե՝ 9 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Բելիցա՝ 13 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք և Պետրիչ՝ 14 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա։

Մայրաքաղաք Սոֆիայից այստեղ են ժամանում երեք ավտոբուսներ, իսկ Պանագյուրիշտեից՝ 5:

Գյուղի մոտակայքում Տոպոլնիցա ջրամբարի կառուցման աշխատանքները սկսվել են 1948 թվականին և որոշ տարածքներ մնացել են ջրի տակ։ 1972 թվականին գյուղի մոտ հայտնաբերվել է 610 մետր խորությամբ 42 °C ջերմությամբ հանքային աղբյուր։

Գյուղն ունի երեք խանութ, ռեստորան, սրճարաններ, փոքրիկ հյուրանոց։ Կա սպա կենտրոնի, էկո տուրիզմի, ձկնորսության և որսորդության պոտենցիալ։

Դեմոգրաֆիա խմբագրել

Ազգություն Բնակչություն %
Բուլղարներ 327 92,4%
Գնչուներ 24 6,8%
այլ 0 0%
Ընդհանուր 354

Բնակչությունը ըստ տարեթվերի[1][2]

1934 1470
1946 1578
1956 1159
1965 1096
1975 965
1985 908
1992 842
2001 816
2011 776

Հանրային կառույցներ խմբագրել

  • Գյուղապետարան
  • Մշակույթի տուն (Չիտալիշտե)։ Առաջին չիտալիշտեն Պոիբրենեում կառուցվել է 1885 թվականին և անվանվել է «Զդրավեց»։ Այժմ այն տեղակայված է ժամանակակից ֆունկցիոնալ կառույցում և ներառում է գրադարան, ժողովրդական երգ ու պարի խումբ, կինո, թատրոն և ինտերնետ սրահ։
  • Գյուղի եկեղեցին կառուցվել է 1830 թվականին։
  • 135 աշակերտ ունեցող դպրոց և մանկապարտեզ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Национален статистически институт. Население по области, общини, населени места и самоопределение по етническа принадлежност към 01.02.2011 г.» (болгарською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Национален статистически институт. Население по области, общини, населени места и възраст към 01.02.2011 г.» (болгарською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել