Պոգոդինի տուն (Դոնի Ռոստով)

Պոգոդինի տուն (ռուս.՝ Дом Погодина), տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ 1921-1924 թվականներին ապրել և աշխատել է թատերագիր Նիկոլայ Պոգոդինը (հասցեն՝ Սոցիալիստական փողոց, 50ա)։ Մշակույթի բացահայտված հուշարձան է։

Պոգոդինի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Անվանված էՆիկոլայ Պոգոդին
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռուս խորհրդային սցենարիստ և թատերագիր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1949), Լենինյան (1959) և երկու Ստալինյան մրցանակների (1941, 1951) դափնեկիր, Վլադիմիր Լենինի մասին «Հրացանավոր մարդը» (1937), «Կրեմլի կուրանտները» (1940), «Երրորդ պաթետիկը» (1958) եռերգության հեղինակ Նիկոլայ Ֆեոդորովիչ Պոգոդինը 1920 թվականից աշխատել է Ռոստովի «Տրուդովայա ժիզն» թերթում։ Նա բնակվել է Սոցիալիստական փողոցում գտնվող հինավուրց շենքում։ 1925 թվականին բնակության է մեկնել Մոսկվա։

Դոնի Ռոստովում թատերագրի ապրած տան շքամուտքի մոտ 1971 թվականին փակցվել է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այս տանը 1921-1924 թվականներին ապրել է խորհրդային ականավոր թատերագիր Նիկոլայ Ֆեոդորովիչ Պոգոդինը (Ստուկալով)»[1]։

Գրողի սենյակի հիշատակային նկարագիրը ներկայումս կորսված է[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Տունը, որտեղ ապրել է թատերագիր Նիկոլայ Ֆեոդորովիչ Պոգոդինը, գտնվում է Սոցիալիստական փողոց (նախկին Բ. Նիկոլսկայա), 50ա հասցեով։ Տունը կառուցվել է XIX դարի վերջին և վերակառուցվել է 1940-ական թվականների երկրորդ կեսին։

Տունը եռահարկ է, աղյուսե, սվաղված։ Առաջին հարկը հակադրվում է վերին հարկերի հետ մոխրագույնի երանգով։ Շենքի ճակատն ունի կողային և կենտրոնական ելուստավորում, որն ավարտվում է ատտիկոսներով։ Այդ ճակատի ճարտարապետական նկարագիրը որոշում են բոլոր հարկերի կոպտատաշ քարերով շարվածքը, լուսամուտատեղերի վերևի կողպեքային քարերը, շքամուտքի և եզրային կիսաշրջանաձև պատուհանի դեկորատիվ ձևավորումը, միջհարկային և պսակող քիվերը, 2-րդ և 3-րդ հարկերի ցանցաձև վանդակներով պատշգամբները, միջհարկային գոտիները և պրոֆիլավորված քիվը։ Շենքի շքամուտքը կառուցված է նրա աջ մասում[1]։

Տան հատակագիծն ունի բարդ կառուցվածք. հատակագծման հիմքը բնակարանների բաժանմունքներն են, որոնք խմբավորված են աստիճանավանդակի շուրջը։ Շենքն ունի կիսանկուղային տարածքներ։ Առաջին հարկում գործում է կոսմետիկական ընկերություն երկու առանձին մուտքերով ճակատի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Дом, в котором с 1921 по 1924 г. жил и работал драматург Н. Ф. Погодин (ул. Социалистическая, 50 а)». Վերցված է 2018 Նոյեմբեր 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Гегузин И. Страницы ростовской летописи. Ростов-н/Д, 1983. - С. 129 -136.
  • Писатели Дона. - Ростов-н/Д, 1986. - С. 13.
  • Тихомирова В. А. Ростовский областной краеведческий музей. Литературная секция // Из истории драматургии Дона... (рукопись). - С. 17 - 22.
  • Ростовская область. Решение от 23 сентября 1997 года № 34. Об объявлении недвижимых памятников истории и культуры города Ростова-на-Дону под охраной органов местного самоуправления. Городская Дума Ростовская области.

Արտաքին հղումներ խմբագրել