Պնեվմատիկ կանալ, պնևմականալ, մեկ մուտք և մեկ ելք ունեցող մեկուսացված անցում պնևմաավտոմատիկայի տարրերի միջև, որն ապահովում է պնևմաազդանշանների հաղորդումը որոշակի հեռավորության վրա։ Որպես Պնևմատիկ կանալներ են օգտագործվում ռետինե, պլաստմասսայե կամ մետաղե խողովակները, իսկ «տպված» սխեմաների դեպքում՝ Պնևմատիկ կանալները մոնտաժային հարթակի վրա փորված մեկուսացված ուղի է։ Պնևմատիկ կանալների հատվածքը և երկարությունը սահմանափակվում են հաղորդվող պնևմաազդանշանի պահանջվող ճշտությամբ, քանի որ դրանք զգալիորեն ազդում են պնևմաավտոմատիկայի սարքերի բնութագրերի վրա։ 4—8 մմ2 ստանդարտ հատվածքի դեպքում Պնևմատիկ կանալների սահմանային երկարությունը սովորաբար կազմում է 300 մ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 341