Պյոտր Չայկովսկու պետական տուն-թանգարան
Պ. Ի. Չայկովսկու պետական տուն-թանգարան (ռուս.՝ Государственный дом-музей П. И. Чайковского), թանգարան Մոսկվայի մարզի Կլին քաղաքում։ 2013 թվականին վերանվանվել է Պ. Ի. Չայկովսկու պետական երաժշտական հուշահամալիր թանգարան-արգելոց[1]։ Տեղակայված է այն տանը, որն անվանի ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին վարձակալել էր հաշտարար դատավոր Վ. Ս. Սախարովից 1892 թվականի մայիսից` կյանքի վերջին 2 տարիներին։
Պյոտր Չայկովսկու պետական տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կլին |
Վայր | Կլին |
Հիմնադրվել է | 1894 |
Հիմնադիր | Մոդեստ Չայկովսկի |
Կայք | tchaikovsky-house-museum.ru(ռուս.) |
Հնագույն երաժշտական հուշահամալիր-թանգարանն է Ռուսաստանում, ստեղծվել է կոմպոզիտորի մահից անմիջապես հետո։ Տանն ամբողջությամբ պահպանվել է կոմպոզիտորի կյանքի վերջին տարիների կենցաղային պայմանները, նրա անձնական իրերը, գրադարանը, արխիվը։ 1916 թվականին կոմպոզիտորի եղբոր Մոդեստ Իլյիչ Չայկովսկու կտակով տունն անցել է Ռուսական երաժշտական ընկերության Մոսկովյան բաժանմունքի տրամադության տակ, պայմանով, որ այն կպահպանվի և օժանդակություն կստանա։ 1921 թվականին թանգարանն ազգայնացվել է։
Թանգարանը խիստ տուժել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Տուն-թանգարանը գերմանական զորքերի կողմից թալանելու հետևանքները վավերագրական կադրերով ներկայացված են «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի տակ» (ռուս.՝ Разгром немецких войск под Москвой) խորհրդային ֆիլմում։
Թանգարանի ֆոնդեր
խմբագրելԹանգարանային հավաքածուում հաշվառված է շուրջ 200 հազար առարկա։ Բացի Պյոտր Չայկովսկու ֆոնդից, թանգարանում պահվում են Չայկովսկի-Դավիդովների տոհմի ֆոնդերը, Մ. Ի. Չայկովսկու անձնական և Պ. Ի. Չայկովսկու մերձավոր շրջապատի ռուս երաժիշտների ֆոնդերը։ Թանգարանն ներառում է Պ. Ի. Չայկովսկու հուշահամալիր-տունը, դաստակերտի այգին և նրա տարածքի շինությունները, Չայկովսկու սիրելի աշակերտ Սերգեյ Տանեևի[2] հիշատակին նվիրված կողաշենքը էքսպոզիցիայով, ինչպես նաև «Ֆրոլովյան», «Մայդանովո» և «Դեմյանովո» մոտակա դաստակերտերը, որտեղ բնակվել կամ եղել է Չայկովսկին։ «Դեմյանովո» դաստակերտը պատկանում էր կոմպոզիտորի ավագ եղբորը` Վլադիմիր Տանեևին[3] և ճանաչված փաստաբան Վ. Ի. Տանեևին։ Թանգարանի տարածքում է գտնվում վարչական մասնաշենքը, որտեղ գտնվում են համերգային դահլիճը, երկու ցուցասրահները, աուդիոդահլիճը և ֆոնդերի պահոցը։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Постановление Правительства Московской области от 27.09.2013 N 765/39». mosreg.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «выставка Музыкальная совесть Москвы». tchaikovsky-house-museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Музей Чайковского». tchaikovsky-museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.