Պյոտր Նեմով

ռուս ֆուտբոլիստ

Պյոտր Ալեքսանդրովիչ Նեմով (ռուս.՝ Пётр Алекса́ндрович Не́мов, հոկտեմբերի 18, 1983(1983-10-18)[1], Օրյոլ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2011-12 մրցաշրջանի ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի դափնեկիր՝ Կազանի «Ռուբինի» կազմում։

Պյոտր Նեմով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պյոտր Ալեքսանդրովիչ Նեմով
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1983(1983-10-18)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Արյոլ (քաղաք), ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշպտան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2001 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 11 (1)
2002 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 2 (0)
2003-2006 Ռուսաստան Կռիլյա Սովետով 32 (0)
2007-2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոյե) 108 (6)
2011-2012 Ռուսաստան Ռուբին 25 (0)
2012-2014 Ռուսաստան Կռիլյա Սովետով 54 (2)
2014-2016 Ռուսաստան Տոմ 36 (3)
Ազգային հավաքական
1999-2001 Ռուսաստան Ռուսաստան (U-17) 9 (2)
2001 Ռուսաստան Ռուսաստան (U-19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի նոյեմբերի 25-ի:

Իր կարիերան սկսել է Երիտասարդների ֆուտբոլային դպրոցում։ Մայրաքաղաքային ակումբների կազմում, որտեղ համարվում էր հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ մի քանի մրցաշրջան անցկացնելով, Նեմովը տեղափոխվում է «Կռիլյա Սովետով»։ 2007 թվականին դառնում է «Սատուրն» ակումբի ֆուտբոլիստը, որի կազմում, որպես թիմի առանցքային ֆուտբոլիստ անցկացնում է ավելին քան 100 հանդիպում։ 2010 թվականին այդ ակումբը կազմափոխվում է և Նեմովը տեղափոխվում է «Ռուբին»։ 2011-12 թվականների մրցաշրջանում այդ ակումբի կազմում նա դառնում է Ռուսաստանի գավաթի դափնեկիր, ինչից հետո նոր պայմանագիր կնքելով կրկին համալրում է «Կռիլյա Սովետովի» կազմը։ 2014 թվականին տեղափոխվում է «Տոմ»։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

 
Պյոտր Նեմովը «Սատուրնի» կազմում

Պյոտր Նեմովը ծնվել է Արյոլում, որտեղ սկսել է մարզվել Յուրի Վիկտորովիչ Սամուլիստովի գլխավորության տակ[2]։ 13 տարեկան հասակում Արյոլից տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի մարզվի Երիտասարդների ֆուտբոլային դպրոցում[3]։ Փորձաշրջան անցնելու նպատակով մեկնել է Ֆրանսիա, որտեղ նրան սպասում էր «Սենտ Էտիեն» ակումբը[4]։ 2000 թվականին Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[2]։

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մոսկովյան «Դինամոյում»՝ Վալերի Գազաևի գլխավորության տակ։ 2000 թվականի մրցաշրջանում թիմի հիմնական կազմի հետ մասնակցում է 7 հանդիպման, ինչպես նաև «Դինամոյի» երկրորդ թիմի կազմում հանդես է գալիս Երկրորդ դիվիզիոնում, որտեղ անցկացրած 23 հանդիպումներում դառնում է 2 գոլի հեղինակ։ Առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում Նեմովը հեղինակում է 2000-01 թվականների Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացած «Տորպեդոյի» դեմ խաղում[5]։ 0-1 հաշվի ժամանակ նա հանդիպման 72-րդ րոպեին հավասարեցնում է խաղին հանդիպման հաշիվը, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը ժպտում է «Տորպեդոյի» ֆուտբոլիստներին։ Արդեն Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը Պյոտրը հեղինակում է 2001 թվականի մրցաշրջանում՝ ընդդեմ «Ռոտորի»[6]։

2002 թվականին Նեմովը տեղափոխվում է մոսկովյան «Սպարտակ», որի կազմում անցկացնում է ընդամենը մեկ տարի[7]։ Նեմովով հետաքրքրված էր «Շինիկ» ակումբը[8], սակայն «Սպարտակը» մեկ տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով նրան տրամադրում է «Կռիլյա Սովետովին»[9]։ «Կռիլյայի» կազմում իր առաջին խաղը Պյոտրը անցկացնում է 2003 թվականի մարտի 15-ին[10]։ Ընդհանուր հաշվարկով այդ մրցաշրջանում նա Բարձրագույն լիգայում մասնակցում է 10 հանդիպման, ինչպես նաև 7 հանդիպման երկրորդ թիմի կազմում, որտեղ դառնում է երկու գոլի հեղինակ[5]։

Ավելի ուշ «Կռիլյա Սովետովը» արդեն վերջնական գնում է ֆուտբոլիստին «Սպարտակից»[3] և այդ ակումբի կազմում Նեմովը մասնակցում է ՈՒԵՖԱ գավաթի 2005-06 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում կայացած «ԲԱՏԵ»-ի դեմ երկու խաղերին՝ օգոստոսի 11-ին և 25-ին[11][12], ինչպես նաև թիմի հիմնական կազմում անցկացնում է 32 խաղ պրեմիեր-լիգայում։ Բացի դրանից Պյոտրը ակումբի երկրորդ թիմի կազմում մասնակցում է 32 խաղի և դառնում է 5 գոլի հեղինակ[5]։

2007 թվականի մրցաշրջանից առաջ Նեմովը տեղափոխվում է «Սատուրն», որտեղ դառնում է ակումբի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը[13]։ Հարցազրույցների մեկի ժամանակ Պյոտրը ասում է. «„Սատուրնը“ ինձ միշտ դուր է եկել, այս թիմի դեմ խաղալը այդքան էլ հեշտ չէր։ Ինձ հոգեհարազատ է ֆուտբոլը, որը ցուցադրում էր ակումբը Վլադիմիր Վայսի գլխավորության ժամանակ։ Կարծում եմ, որ իմ ակումբը ունի այն բոլոր հիմունքները, որպեսզի պայքար մղի ամենաբարձր հորիզոնականների համար։ Այո և անձամբ ես էլ ցանկություն ունեմ Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալները հաղթելու հարցում»[14]։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումը ֆուտբոլիստ անցկացնում է 2007 թվականի մարտի 11-ին, երբ դուրս է գալիս խաղադաշտ «Զենիթի» դեմ խաղում[15] (իր հարյուրերորդ խաղը նույնպես Պյոտրը անցկացնում է ընդդեմ այս ակումբի)[16]։ Ընդհանուր հաշվարկով, Նեմովը «Սատուրնի» կազմում մասնակցել է 108 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ[5]։

2010 թվականի մրցաշրջանից հետո «Սատուրնը» կազմացրվում է ֆինանսական խնդիրների պատճառով և Նեմովը ազատ գործակալի կարգավիճակով համալրում է Կազանի «Ռուբինի» կազմը[17]։ 2011 թվականի փետրվարի 1-ին նա այդ ակումբի հետ կնքում է 3,5 տարի ժամկետ ունեցող պայմանագիր[18]։ «Ռուբինի» կազմում Պյոտրը նշում է իր նորամուտը 2011 թվականի մարտի 13-ին՝ «Կուբանի» դեմ կայացած խաղում[19]։ Այս ակումբի կազմում Նեմովը 2011 թվականի մրցաշրջանում մասնակցում է 7 եվրոգավաթային հանդիպման[19]։ 2012 թվականի ապրիլին Պյոտր Նեմովին ներկայացնում են վաճառքի[20]։

2012 թվականի հունիսի 1-ին Պյոտր Նեմովը երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Կռիլյա Սովետովի» հետ[21], սակայն հետո այդ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվում է, քանի որ սամարայական ակումբը 2013-14 մրցաշրջանի արդյունքում լքում է Պրեմիեր Լիգան[22]։

Արդեն տրանսֆերային պատուհանի փակումից հետո, սեպտեմբերի 18-ին Նեմովը ազատ գործակալի կարգավիչակով համալրում է «Տոմի» կազմը[23]։ Նոր թիմի կազմում նա նշում է իր նորամուտը 2014 թվականի հոկտեմբերի 11-ին «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում։ Մարտի 29-ին Նեմովը «Տոմին» հաղթանակ է պարգևում «Տոսնոյի» դեմ կայացած սկզբունքային խաղում[24]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի և ֆուտբոլիստի ճանապարհները հարթվում են տարբեր ուղղություններով, սակայն արդեն հուլիսի 16-ին Նեմովը վերադառնում է ակումբ և նոր պայմանագիր է կնքում նրա հետ[25]։ 2015 թվականի դեկտեմբերին հայտնի է դառնում, որ ֆուտբոլիստը ներկայացվել է վաճառքի, այնուհետև դարձել է ազատ գործակալ։

Կարիերան հավաքականի կազմում խմբագրել

1999 թվականին Պյոտրը մասնակցություն է ունենում մինչև 17 տարեկան պատանիների միջև ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին[26]։ Նորամուտը նշում է նրա կազմում Լիտվայի հավաքականի դեմ կայացած խաղում և հենց այդ խաղում էլ հեղինակում է իր առաջին գոլը։ Արդեն առաջնության եզրափակիչ փուլում ֆուտբոլիստը մասնակցում է 1/4 փուլում կայացած Նիդերլանդների հավաքականի դեմ խաղին։ Այդ տարիքային հավաքականի կազմում Նեմովը մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ[27]։

Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Պյոտրը մասնակցել է 2 հանդիպման, սակայն ոչ մի անգամ գոլի հեղինակ չի դարձել։ Խաղացել է 2002 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ժամանակ ընդդեմ՝ Լիտվայի և Կիպրոսի հավաքականների[28][29]։

Վիճակագրություն խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Մակարդ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Մոսկվա) 2000 I 7 0 2 1 0 0 0 0 9 1
2001 I 4 1 2 0 2 0 0 0 8 1
  Սպարտակ (Մոսկվա) 2002 I 2 0 0 0 0 0 0 0 2 0
  Կռիլյա Սովետով (Սամարա) 2003 I 10 0 0 0 0 0 1 0 11 0
2004 I 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005 I 8 0 2 0 2 0 0 0 12 0
2006 I 14 0 2 0 0 0 0 0 16 0
  Սատուրն (Ռամենսկոյե) 2007 I 27 0 3 0 0 0 0 0 30 0
2008 I 26 1 4 0 1 0 0 0 31 1
2009 I 29 1 0 0 0 0 0 0 29 1
2010 I 26 4 1 0 0 0 0 0 27 4
  Ռուբին (Կազան) 2011/12 I 25 0 3 0 7 0 0 0 35 0
  Կռիլյա Սովետով (Սամարա) 2012/13 I 20 2 0 0 0 0 2 0 22 2
2013/14 I 26 0 0 0 1 0 2 0 28 0
2014/15 II 4 0 0 0 0 0 0 0 4 0
  Տոմ (Տոմսկ) 2014/15 II 20 2 0 0 0 0 1 0 21 2
2015/16 II 15 1 1 1 0 0 0 0 16 2
Ընդհանուրը կարիերայում 263 12 18 2 15 0 6 0 301 14

Վիճակագրական տվյալները վերցված են Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում կայքից

Անձնական կյանք խմբագրել

Պյոտր Նեմովը ամուսնացած է Ելենա Սերգեևնա Նեմովի հետ, ունի երկու երեխա. Ստանիսլավ և Արինա։ Սիրում է դաջվածքներ, իր իսկ խոսքով նա ունի դաջվածքներ աջ ձեռքի, ուսի, ոտքի և վզի վրա։ Ամեն տարի Արյոլսկու շրջանում Պյոտրը կազմակերպում է մանկական մրցաշար[30]։ Ինչպես նաև Պյոտրը սիրում է ավտոմեքենաներ։ Նեմովը ասում է, որ նա իր ընտանիքի հետ այդքան էլ շատ ժամանակ չի անցկացնում։ Խաղերից հետո նա սիրում է կինոթատրոն գնալ[31][32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Поздравления откладываются» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Петр Немов. Биография». footballtop.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Петр Немов: "До Самары серьезных травм практически не было"» (ռուսերեն). "Самарский Футбол". Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Немов Пётр Александрович». footballfacts.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Отчет о матче Ротор - Динамо М.». Спорт-Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Немов сегодня присоединился к спартаковцам». Спорт Экспресс. 24.12.2001. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Рад, что так быстро определился с новым клубом» (ռուսերեն). "Самарский Футбол". 27.01.2003. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  9. «Кудряшов и Немов предпочли "Спартаку" самарские "Крылья"». СЭ. 25.12.2003. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Тихонов: есть 100 мячей! Самарцы громят "Ротор"». Спорт Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  11. «БАТЭ — Крылья Советов». sportbox.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Крылья Советов — БАТЭ». Sportbox.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Немов Пётр Александрович». Официальный сайт ФК «Сатурн». Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  14. «Немов перешел в «Сатурн»». saturn-fc.ru. 5.01.2005. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  15. ««Зенит» – «Сатурн». Статистика матча». Советский спорт. 12.03.2007. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Петр Немов: "Усталость - не оправдание"». Спорт-Экспресс. 27.09.2010. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  17. «Недоеды. 14 российских клубов, пострадавших от финансовых проблем». EUROSPORT. 10/09/2014. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. «Немов подписал контракт с "Рубином"». СЭ. 01.02.2011. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  19. 19,0 19,1 «Статистика». sports.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  20. «Bobsoccer: «Рубин» выставил Немова на трансфер». footballnews.com.ua. 20.04.2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  21. Пётр Немов стал игроком «Крыльев Советов»
  22. «Футболист Петр Немов покидает «Крылья Советов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  23. Немов подписал контракт с «Томью» до конца сезона
  24. «Гол Немова принёс «Томи» победу над «Тосно»» (ռուսերեն). Чемпионат.ком. 29.03.2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  25. «Петр Немов подписал контракт с "Томью"» (ռուսերեն). ФК «Томь». 16.07.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  26. «5 : 1 РОССИЯ (1983) - ЛИТВА (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  27. Данные с сайта russia-matches.ucoz.ru
  28. «1 : 3 КИПР (1983)-РОССИЯ (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  29. «1 : 0 ЛИТВА (1983) - РОССИЯ (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  30. Петр Немов: «Близкие ждут от меня необычных поступков»
  31. «Петр Немов: «Хватит меня ругать!»». sportlar16.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  32. «Петр Немов: "Тяжело играть на своем стадионе, когда на тебя давит негатив"» (ռուսերեն). Волганьюс. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Նեմով» հոդվածին։