Պետրե Մելիքիշվիլի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)
Պետրե Մելիքիշվիլի կամ Պյոտր Մելիքով (վրաց.՝ პეტრე მელიქიშვილი, հունիսի 29 (հուլիսի 11), 1850[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1927, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս գիտնական, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը և նրա առաջին ռեկտորը[2][3]
Պետրե Մելիքիշվիլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29 (հուլիսի 11), 1850[1] Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 23, 1927 (76 տարեկան) Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թիֆլիս |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Օդեսայի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Օդեսայի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Պետրե Մելիքիշվիլին ծագումով հայ-վրացական ազնվականական Մելիքիշվիլի տոհմից է։ Նրա ծնողները 1840-ական թվականներին Ախալցխայից տեղափոխվել էին Թիֆլիս, որտեղ էլ ծնվել է Պետրեն։
Նա 1868 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, հաջորդ տարում ընդունվել Օդեսայի Նովոռոսիյսկյան կոչված համալսարան (ներկայումս՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարան)[4]։ Նրա ուսումնառության տարիներին այդ համալսարանում դասախոսում էին մի շարք ականավոր գիտնականներ, նրանց թվում՝ Լև Ցենկովսկին, Իլյա Մեչնիկովը, Նիկոլայ Սոկոլովը...
1872 թվականին Մելիքիշվիլին գերազանցությամբ ավարտել է Օդեսայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, հաջորդ տարում գրել է իր առաջին գիտական աշխատանքը և կարճ ժամանակ անց ուղարկվել է արտասահման՝ գիտության մեջ խորանալու։ 1875 թվականին վերադարձել է, դրանից տասը տարի անց պաշտպանել դոկտորական ատենախոսությունը։ 1885-ից մինչև 1917 թվականը Մելիքիշվիլին աշխատել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան համալսարանում, որտեղ էլ հենց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1893 թվականից նա հիմնականում մասնագիտացել է անօրգանական քիմիայի բնագավառում։ 1899 թվականին այդ ասպարեզում ձեռք բերած ակնառու նվաճումների համար արժանացել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի Լոմոնոսովյան մրցանակին։
Անմիջական մասնակցություն է ունեցել Թիֆլիսի համալսարանի հիմնադրման գործում, նորաստեղծ բարձրագույն կրթօջախի պրոֆեսորների՝ 1918 թվականի հունվարի 13-ին կայացած հավաքում ընտրվել համալսարանի առաջին ռեկտոր, սակայն շուրջ մեկ տարի անց, Թիֆլիսի գեներալ-նահանգապետի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով, ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից։
1921 թվականի հուլիսին դարձել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան։ Գիտական բեղմնավոր աշխատանքը հաշվի առնելով՝ հետագայում նրան ընտրել են ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ 1927 թվականի մարտի 23-ին, Թիֆլիսում։ Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում։ Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը։ Մելիքիշվիլու անունով է կոչվել Վրաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումի փողոցներից մեկը։ Թբիլիսիում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ։ Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով։
Ուսումնասիրություներ Խմբագրել
Մելիքիշվիլու գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոչ սահմանային օրգանական թթուներին և ոչ օրգանական պերօքսիդներին[5].
1873-1891 թթ. հայտնագործել և ուսումնասիրել է օրգանական միացությունների նոր դաս՝ գլիցիդային թթուներ։ 1897-1913 թթ. Լ․ Պիսարժևսկու հետ սինթեզել է Ս, Nb, Та, W, В, Mo, Ti, V-ի գերթթուները։ Առաջինն է ստացել ամոնիումի գերօքսիդ և նատրիումի գերբորատ։
Առաջարկել է վերլուծական նոր մեթոդներ։
Գրականություն Խմբագրել
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
- Цицишвили Н. С., Меликишвили П. Г., в кн.: Материалы по истории отечественной химии. Сб. докладов, М.—Л., 1950 (Имеется список научных трудов П. Г. Меликишвили.).
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Меликов Пётр Григорьевич, статья в Большой советской энциклопедии
- ↑ Меликишвили (Меликов) Петр Григорьевич на сайте Архивов РАН
- ↑ «Petre Melikishvili»։ Ivane Javakhishvili Tbilisi State University։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-15-ին։ Վերցված է 2018-05-14
- ↑ «МЕЛИКИШВИЛИ, Пётр Григорьевич» (Краткий очерк истории химии)։ Кафедра физхимии РГУ (ռուսերեն)։ Южный федеральный университет։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-7-22
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Меликов, Петр Григорьевич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Photo de Melikichvili Archived 2016-03-03 at the Wayback Machine. sur le site du Musée géorgien de Photographie.
- Image of Petre Melikishvili Archived 2016-03-03 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 387)։ |