Պյոտր Կլիմուկ
Պյոտր Իլյիչ Կլիմուկ (ռուս.՝ Пётр Ильич Климук, հուլիսի 10, 1942, Կոմարովկա, Բրեստի շրջան, Q822434?, Brest District, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1973, 1975), փոխգնդապետ։
Պյոտր Կլիմուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1942 (80 տարեկան) |
Ծննդավայր | Կոմարովկա, Բրեստի շրջան, Q822434?, Brest District, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1964), Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1977) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1983) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1969 թվականին ավարտել է Չեռնիգովի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը, 1977 թվականին՝ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1965 թվականին։
1973 թվականի դեկտեմբերի 18-26-ին Վալենտին Լեբեդևի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-13» տիեզերանավով։ 1975 թվականի մայիսի 24-ից մինչև հուլիսի 26-ը Վիտալի Սևաստյանովի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-18» տիեզերանավով, որը 1975 թվականի մայիսի 26-ին կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ 1975 թվականի հուլիսի 26-ին, «Սոյուզ-18» տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։ 1978 թվականի հունիսի 27-ից հուլիսի 5-ը, Լեհաստանի քաղաքացի Միրոսլավ Հերմաշևսկու հետ որպես տիեզերանավի հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-30» տիեզերանավով, որը 1978 թվականի հունիսի 28-ին կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-29» ուղեծրային գիտական համալիրին։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։ |