Պյատրաս Կուբերտավիչյուս

Պյատրաս Կուբերտավիչյուս (լիտ.՝ Petras Kubertavičius, հունիսի 22, 1897(1897-06-22)[1] - փետրվարի 14, 1964(1964-02-14)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ և Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1959 թվական)։ Լիտվական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր։ 1919 թվականից աշխատել է Կաունասի դրամատիկական թատրոնում։ Դերերից են՝ Շարունաս (Կրևե-Միցկյավիչյուսի «Շարունաս»), Չեբուտիկին (Չեխովի «Երեք քույր»), Դլոստեր (Շեքսպիրի «Արքա Լիր»)։ Բեմադրել է Բալտուշիսի «Երգում են աքաղաղները», Բլաումանիսի «Անառակ որդին» և այլ պիեսներ։

Պյատրաս Կուբերտավիչյուս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1897(1897-06-22)[1]
Մահացել էփետրվարի 14, 1964(1964-02-14)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՅուոզաս Վայչկուս
Մասնագիտությունդերասան
ԱմուսինAntanina Vainiūnaitė-Kubertavičienė?
Պարգևներ և
մրցանակներ
 Petras Kubertavičius Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 711