Պլատոն Վորոնկո
Պլատոն Նիկիտովիչ Վորոնկո (ուկրաիներեն՝ Плато́н Мики́тович Воронько́. նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1913, Չերնետչինա, Q12137019?, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1988, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ Ստալինյան մրցանակի 3-րդ աստիճանի դափնեկիր (1951)։
Պլատոն Վորոնկո ուկրաիներեն՝ Платон Микитович Воронько | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1913 |
Ծննդավայր | Չերնետչինա, Q12137019?, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1988 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է1913 թվականի նոյեմբերի 18-ին Չեռնետչինա գյուղում (ներկայումս՝ ՝ Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրսկի շրջան): Հայրը դարբին էր, պապը՝ կոբզար։
10 տարեկանից մեծացել է Ախտիրսկի մանկական ավանիկում, որտեղ ավարտել է յոթամյա դպրոցը։
1932 թվականին ավարտել է ավտոմոբիլային տեխնիկումը և նույն տարվա գարնանը կոմերիտմիության Կենտկոմի ուղեգրով մեկնել է Տաջիկստան ՝ Վախշի շինարարությանը մասնակցելու։ Հենց այդտեղ էլ գրելէ իր առաջին բանաստեղծությունները։ 1935 - 1937 թվականներին ծառայել է Կարմիր բանակում: 1938 - 1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում: Կամավոր մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին. դահուկավորների գումարտակի մարտիկ էր, հակառակորդի թիկունքում գործող խմբի հրամանատար։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է կործանիչ գումարտակի կազմում (в истребительном батальоне), իսկ 1943 թվականի մայիսից՝ Ս.Ա.Կովպակի պարտիզանական միավորումում։ Ականապատող-պայթեցնողների խմբի, ապա՝ Օլևսկի պարտիզանական ջոկատի հրամանատարն էր։ 1943 թվականից անդամագրվել է Համամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությանը։ Մասնակցել է Կարպատյան ռազմարշավին։ 1944 թվականի ձմռանը ծանր վիրավորվել է. առաջնագիծը ճեղքելով՝ նրան սահնակով հասցրել են Կիև։
1945-1946 թվականներին աշխատել է «Դնեպր» ամսագրի խմբագրությունում։ Լոնդոնում մասնակցել է դեմոկրատ երիտասարդության համաշխարհային համաժողովի աշխատանքներին: 1947-1948 թվականներին եղել է ԽՍՀՄ գրողների միության՝ երիտասարդ հեղինակների հետ աշխատանք տանող հանձնաժողովի գործադիր քարտուղարը։ Ընտրվել է նաև Ուկրաինական ԽՍՀ գրողների միության նախագահության վարչության անդամ։ 1950 թվականին ընտրվել է աշխատավորական պատգամավորների Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր և Ուկրաինական ԽՍՀ գրողների միության վարչության և նախագահության անդամ։ Ընտրվել է նաև Ուկրաինական ԽՍՀ 10-11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մահացել է 1988 թվականի օգոստոսի 10 - ին: Թաղվել է Կիևի Բայկովյան գերեզմանատանը։
Ստեղծագործություն
խմբագրել1946 թվականին Կիևում լույս է տեսել «Պարտիզանական գեներալ Ռուդնև» վիպակը: Հրատարակել է «Իմ աշխարհը», «Բարի լույս» (1950 թ.), «Փառահեղ խաղաղություն» (1950 թ.), «Թանկագին ընկերներ» (1959 թ.), «Հանուն քո կամքի» (1974 թ.), «Բիստրինա» (1983) և այլ բանաստեղծական ժողովածուներ։ Վորոնկոյի բանաստեղծությունները նվիրված են պարտիզաններին, երիտասարդությանը, խաղաղության համար մղվող պայքարին, ժողովուրդների բարեկամությանը, սոցիալիստական շինարարությանը։ Դրանք բնութագրվում են կյանք հաստատող ինտոնացիաներով և ազգային վառ կոլորիտով։ Դրանցից շատերը դարձել են հայտնի երգեր («Կոմերիտականներ, առաջ», «Սև ձի» և այլն): Բանաստեղծը գրել է նաև երեխաների համար։ Նրա հիշարժան մանկական բանաստեղծություններից են՝ «Մեր երջանկությունը», «Ստալինին», «Չորս քամի», «Ծաղկած երկիր», «Քո գիրքը» և այլն։
Պարգևներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ, 3-րդ աստիճան (1951) - «Բարի լույս» և «Փառավոր խաղաղություն» բանաստեղծությունների ժողովածուների համար;
- երկու անգամ Լենինի շքանշան (10.12.1973; 16.11.1984);
- Կարմիր դրոշի շքանշան ;
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (11.03.1985);
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան ;
- Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշան (24.11.1960; 30.11.1963; 28.10.1967);
- «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին աստիճանի մեդալ ;
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- այլ մեդալներ;
- Ուկրաինական ԽՍՀ Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1972) - «Ջրհեղեղ» գրքի համար.
- Ուկրաինայի լենինյան կոմերիտմիությանՆ.Ա. Օստրովսկու անվան մրցանակ (1962) - «Թանկագին ընկերներ» բանաստեղծական ժողովածուի համար (1959 թ.);
- Լեսյա Ուկրաինկայի անվան մրցանակ (1976) - «Բոլորին՝ յոթական», «Ընթերցարան», «Վառվում է ձյունե աստղը», «Կռունկը թռավ» բանաստեղծական ժողովածուների համար։
Հիշատակ
խմբագրել- Օխտիրկա քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Պլատոն Վորոնկոյի անունով[1]:
- «Перець» ամսագրի 1973 թ. № 23-ում բանաստեղծի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ տպագրվել է Ա Հարությունյանցի ընկերական շարժը[2][3]:
- 2018 թվականին Ուկրաինայի գրողների միությունը սահմանել է Պլատոն Վորոնկոյի անվան գրական մրցանակ՝ ուկրաինացի լավագույն մանկագիրներին խրախուսելու համար[4][5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Охтирська міська рада // Розпорядження міського голови». Արխիվացված է օրիգինալից 9 березня 2016-ին. Վերցված է 2 лютого 2016-ին.
- ↑ Арутюнянц, Анатолій. [ttps://www.perets.org.ua/Журнал_перець_1973_23/?page=3 «Дружній шарж з нагоди 60-ліття П.Воронька»]. ttps://www.perets.org.ua/Журнал_перець_1973_23/?page=3. Վերցված է 29.03.2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Журнал перець 1983 22». www.perets.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 16 квітня 2021-ին. Վերցված է 2021-04-16-ին.
- ↑ Відомий перший лауреат премії імені Платона Воронька
- ↑ Стартує літературна премія імені Платона Воронька
Գրականություն
խմբագրել- Г. П. Герасимова Воронько Платон Микитович Արխիվացված 2016-06-04 Wayback Machine // ЕІУ|1|635
- Л. Н. Горлач Воронько Платон Микитович Արխիվացված 2016-06-04 Wayback Machine //
- Лауреати Шевченківської премії. 1962—2001: Енциклопедичний довідник. — К., 2001. — С. 80–81.
- Рудаков Микола Іванович Співець величі народної // Лен.правда. — Суми. — 1983. — 18 листопада.
- Рудаков Микола Іванович Автографи майстрів. — Київ: Міжнародний доброчиний фонд «Українська хата», 2005. — 128 с.: фотогр., с. 19—22. — ISBN 966-7025-05-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Біографія П.Воронька на ukrlit Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
- Твори Платона Воронька на Читанці Արխիվացված 2015-05-04 Wayback Machine
- Пісні на слова Платона Воронька Արխիվացված 2010-02-22 Wayback Machine
- Біографія і твори Платона Воронька на «Українському Центрі» Արխիվացված 2020-09-24 Wayback Machine
Աղբյուրներ
խմբագրել- Воронько, Платон Никитович // Енциклопедія сучасної України : у 30 т. / НАН України, Наукове товариство ім. Шевченка, Институт энциклопедических исследований НАН Украины. — Київ, 2001—…. — ISBN 944-02-3354-X.
- Стихи для детей Платона Воронька в библиотеке «TOU»