Պլաստիկ փոխանակություն (ասիմիլյացիա), գործողություն, որն արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները Բջիջները շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլները՝ սինթեզում են տվյալ բջջին բնորոշ և յուրահատուկ ավելի բարդ միացություններ։ Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմվում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից էլ սինթեզվում են նուկլեինաթթուներ և այլն։

Բջջում ընթացող նյութերի սինթեզը կոչվում է կենսասինթեզ։ Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար։ Պլաստիկ փոխանակության ռեակցիաների մեջ ամենակարևոր նշանակության տեսակի բջիջ ունի յուրահատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են միայն տվյալ տեսակին։ Նման սպիտակուցներ սինթեզելու հատկությունը ժառանգաբար բջջից բջիջ է անցնում, և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Բոլոր բջիջները կյանքի ընթացքում սպիտակուց են սինթեզում, քանի որ բնականոն կենսագործունեության ընթացքում սպիտակուցներն աստիճանաբար բնափոխվում են, և դրանց կառուցվածքն ու ֆունկցիան խախտվում են։

Աղբյուրներ խմբագրել

  • Կենսաբանություն 10, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր (Հեղինակ՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. )