Պլաստիկ պայթուցիկ նյութերի մակնշման մասին կոնվենցիա

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Պլաստիկ պայթուցիկ նյութերի մակնշման մասին կոնվենցիա (անգլ.՝ Convention on the Marking of Plastic Explosives for the Purpose of Detection), բազմակողմ միջազգային համաձայնագիր, որն ուղղված է միջազգային ահաբեկչությանը՝ ստորագրող պետությունների տարածք չնշված պայթուցիկ նյութերի ներմուծումը կամ դրանց տարածքից դուրս բերումը կանխելու միջոցով։ Համաձայն Կոնվենցիայի դրույթների՝ ստորագրող պետությունները պարտավորվում են արդյունաբերական եղանակով արտադրվող պայթուցիկ նյութերում ավելացնել հատուկ ցնդող մակնշող բաղադրիչներ, որոնք հեշտացնում են դրանց հայտնաբերումը։

Կոնվենցիան ահաբեկչության դեմ պայքարի 13 հիմնական կոնվենցիաներից մեկն է[1]։

Կոնվենցիան ընդունվել է 1991 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 1-ը Մոնրեալում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացված օդային իրավունքի միջազգային խորհրդաժողովում և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 21-ին, երբ այն վավերացվել է 35 պետությունների կողմից։

Կոնվենցիան ԽՍՀՄ-ի կողմից ստորագրվել է 1991 թվականի մարտի 1-ին և ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում դրա վավերացումից և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Ռուսաստանի Դաշնության 2007 թվականի հուլիսի 24-ի N 201 Դաշնային օրենքի ստորագրումից հետո[2]՝ դառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից վավերացված 13 միջազգային հակաահաբեկչական պայմանագրերից վերջինը[3]։

2014 թվականի վերջի դրությամբ կոնվենցիան վավերացվել է 150 պետությունների կողմից (որոնցից 149-ը՝ ՄԱԿ-ի անդամ երկրներ են)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Международные соглашения по борьбе с терроризмом». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Федеральный закон Российской Федерации от 24 июля 2007 г. N 201-ФЗ». Российская газета. 31.07.2007. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «В связи с подписанием Президентом Российской Федерации Федерального закона "О ратификации Конвенции о маркировке пластических взрывчатых веществ в целях их обнаружения"». Постоянное представительство Российской Федерации при международных организациях в Вене. 30.07.2007. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Список государств-подписантов на веб-сайте ИКАО» (PDF). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.