Պլաստիկություն (արվեստ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլաստիկություն (այլ կիրառումներ)

Պլաստիկություն, պլաստիկա (լատ.՝ sculptura, sculpo- քանդակել, ձևավորել) արվեստում, քանդակագործությանը ներհատուկ որակական հատկանիշ, ծավալաձևերի գեղարվեստական արտահայտչությունը, ծեփակերտվածքի գեղարվեստական ամբողջությունը, կերպարային հավաստիությունը, համամասնությունների ներդաշնակ զուգորդումը։

Bronze Horseman002.jpg

Լայն առումով վերաբերում է ծավալաձևի արտահայտչականությանը տարածական արվեստներում։ Ավելի լայն առումով պլաստիկություն քանդակայնություն, ցայտունություն, հստակություն (այդ թվում՝ պոեզիայում, երաժշտության մեջ, գրական շարադրանքում) և ընդհանրապես կերպարի ներդաշնակ միասնություն, գեղեցիկի շոշափելի դրսևորում է։

Տերմինի կիրառությունԽմբագրել

Տերմինը օգտագործվում է նաև իր ֆիզիկական նշանակությամբ՝ ճնշման տակ նյութի այլ ձև ընդունելու (ձևառնություն) և այն պահպանելու հատկությունը (օրինակ, քանդակային փափուկ նյութերի՝ կավի, մոմի, պլաստիլինի պլաստիկություն, յուղաներկի ֆակտուրայի, գունաբծի պլաստիկություն)։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 322