Պլասկո առևտրի կենտրոն (Թեհրան)

Թեհրանի Պլասկո առևտրի կենտրոն

Պլասկո առևտրի կենտրոն (պարս.՝ ساختمان پلاسکو, Sakhteman Plasko), եղել է 17-հարկանի շինություն Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Այն կառուցվել է 1962 թվականին Իրանի տնտեսական առագ զարգացման շրջանում իրանահրեա գործարար Հաբիբ Էլխանինի կողմից, և այն անվանավել է իր՝ պլաստմասի ընկերության անունով[1]։ Այն բնակելի և առևտրային շինություն էր, որի առաջին հարկում գործում էր մեծ առևտրի կենտրոն, իսկ երկրորդ հարկում՝ ռեստորան և մի քանի կարի արհեստանոցներ[2]։ Երբ կառուցվեց, այն Իրանի ամենաբարձր շինություն էր համարվում և Թեհրանում համայնապետկերում անզեն աչքով տեսանելի էր[1]։ Շինությունը փլուզվել է 2017 թվականի հունվարի 19-ին հրդեհի հետևանքով։

Պլասկո
ساختمان پلاسکو
Տեղագրություն
Կառուցման ժամանակ 1962 թվական
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 17
Կառուցող Հաբիբ Էլխանին

Փլուզում խմբագրել

2017 թվականի հունվարի 17-ին տեղական ժամանակով առավոտյան 7:50-ի սահմաններում շենքի 9-րդ հարկում կրակ է բռնկվել.[3]: Այդ ժամանակ շենքում եղել են բնակիչներ, խանութների ու արհեստանոցների աշխատողներ և զբոշարջիկներ[1] Հրշեջների 10 ջոկատ է ժամանել դեպքի վայր։ Հրշեջները ժամեր շարունակ փորձել են հանգցնել կրակը՝ տարհանելով մարդկանց, երբ շենքի հյուսիսային պատը հանկարծակի փլվել է, որի հետևանքով վայրկյաններ անց փլվել է ամբողջ շենքը[4]։ Փլուզումը նկարահանվել է Press TV-ի կողմից, որն այդ պահին նկարահանում էր հրշիջման աշխատանքները։ Պատի փլման ժամանակ որոշ հրշեջներ են եղել շենքի ներսում։ Մինչ ամբողջ շինության փլվելը որոշները հասցրել են փախչել, 25 հրշեջ կորած է հայտարարվել։ Թեհրանի քաղաքապետ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ շենքում ոչ մի քաղաքացի չկար, մինչդեռ վկաների խոսքով բնակիչները փորձել են ներս մտնել իրենց իրերի հետևից[4]։ Առնվազն 70 այլ մարդիկ են վիրավորվել, 23-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Շենքը փլվել է ուղղահայց դիրքով՝ հարևան շինություններին փոքրածավալ վնասներ հասցնելով[5]։ Տեղեկան մարմինները հայտարարե են որոնողական աշխատանքներ, որ կտևեն մի քանի օր[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bengali, Shashank; Mostaghim, Ramin (2017 թ․ հունվարի 19). «50 firefighters killed in Iran as burning high-rise collapses». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «A 17-story apartment block has reportedly collapsed in Tehran». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. News, ABC. «High-Rise Tower on Fire in Iranian Capital Collapses». ABC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  4. 4,0 4,1 «Tehran fire: Many feared dead as high-rise collapses». BBC. 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. Bozorgmehr, Shirzad; Smith-Spark, Laura (2017 թ․ հունվարի 19). «Iran: 'More than 20 firefighters dead' in Tehran building collapse». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  6. «At least 20 firefighters killed in Tehran building collapse». Reuters. 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.