Պլազմային մշակում, նյութերի մշակում ցածր ջերմաստիճանային պլազմայով է որը ստեղծվում է աղեղային կամ բարձր հաճախային պլազմատրոններով։

Պլազմային մշակման դեպքում փոխվում է մշակվող նյութի ձևը, չափերը, կառուցվածքը կամ էլ մակերևույթի վիճակը։ Պլազմային մշակումը ներառում է բաժանիչ և մակերևութային կարումը, երեսապատումը, մակահալումը, եռակցումը, ապարների քայքայումը։

Մետաղների կտրումը կատարվում է սեղմված պլազմային աղեղով (տեսակարար հզորությունը՝ 105-106 վտ/սմ2), որը ստացվում է անոդի (կտրվող մետաղի) և պլազմային այրիչի կաթոդի միջև։ Մետաղների կտրումը ինտենսիվացնելու համար օգտագործում են քիմիապես ակտիվ պլազմա։

Կիրառություն խմբագրել

Պլազմային աղեղով կտրում են չժանգոտվող և քրոմնիկելային պողպատներ, Сu, Al, այլ մետաղներ և համաձուլվածքներ, որոնք ենթակա չեն թթվածնային կտրման։ Պլազմային կտրման բարձր արտադրողականությունը հնարավորություն է տալիս այն կիրառելու հոսքային անընդհատ արտադրական պրոցեսներում։

Տեղակայանքների հզորությունը հասնում է 150 կվտ-ի ոչ էլեկտրահաղորդիչ նյութերը (բետոններ, գրանիտ, նրբաթերթավոր օրգանական նյութեր) մշակում են պլազմային շիթով (աղեղն այրվում է պլազմային այրիչի ծայրափողակում՝ էլեկտրոդների միշև), որի տեսակարար հզորությունը 103-104 վտ/սմ2 է։

Հատկություններ խմբագրել

Երեսապատումը (փոշեպատումը) կատարվում է բարձր ջերմաստիճաններում, ագրեսիվ միջավայրերում աշխատող կամ ինտենսիվ մեխանիկական ներգործությանը ենթարկվող դետալները պաշտպանելու նպատակով։ Պլազմային ծածկույթներն օժտված են ցածր ջերմահաղորդականությամբ և լավ են դիմանում ջերմային հարվածներին։ Պլազմային աղեղի՝ մետաղի մեջ խորը թափանցելու հատկությունը օգտագործվում է մետաղների եռակցման դեպքում։ Պլազմային աղեղով եռակցումը աչքի է ընկնում բարձր արտադրողականությամբ և լավ որակով։

Ցածր հզորության պլազմային աղեղը հարմար է նուրբ թերթերի (0,05 մմ) եռակցման դեպքում։ Պլազմային մշակումը լայն կիրառություն է ստացել պլազմայի բարձր ջերմաստիճանի (~104K), հզորության կարգավորման լայն տիրույթի և պլազմայի հոսքը մշակվող շինվածքի վրա կենտրոնացնելու հնարավորության շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 314