Կարի Պիտեր Կոնրադ ֆոն Բագ (ֆիններեն՝ Kari Peter Conrad von Bagh, օգոստոսի 29, 1943(1943-08-29)[2], Հելսինկի, Ֆինլանդիա - սեպտեմբերի 17, 2014(2014-09-17)[2], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), կինոյի ֆինն պատմաբան, գրող և ռեժիսոր։ Աշխատել է որպես ֆիննդական ֆիլմերի արխիվի ղեկավար և համակարգել է մի շարք փառատոներ։ Եղել է Filmihullu ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2001 թվականից մինչև կյանքի վերջը եղել է II Cinema Ritrovato փառատոնի գեղարվեստական ղեկավար Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ 2004 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի մրցույթային անվանակարգի ժյուրիի անդամ։

Պիտեր ֆոն Բագ
Peter von Bagh.jpg
Ծննդյան անունֆիններեն՝ Kari Peter Conrad von Bagh[1]
Ծնվել էօգոստոսի 29, 1943(1943-08-29)[2]
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
Վախճանվել էսեպտեմբերի 17, 2014(2014-09-17)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա[1]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[3]
Մասնագիտությունլրագրող, կինոքննադատ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, գրող, համալսարանի դասախոս, կինոպրոդյուսեր, պատմաբան և մոնտաժող
Լեզուֆիններեն
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան և Oulun Lyseon Lukio? (1961)
Գիտական աստիճանփիլիսոփայության բակալավր (1970) և Doctor of Social Science? (2003)
Պարգևներ
ԶավակներJuhana von Bagh?
Commons-logo.svg Peter von Bagh Վիքիպահեստում

Պիտեր ֆոն Բագի նկարահանած ֆիլերը ցուցադրվել են միջազգային ճանաչված ֆորումներում, այդ թվում` տեղի են ունեցել նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ 2012 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի և Բուենոս Այրեսի Festival Internacional de Cine Independente կինոփառատոնի, ինչպես նաև` 2013-ին Թրոմսյոի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

ԿենսագրությունԽմբագրել

Ֆոն Բագը ծնվել է Հելսինկիում, նրա հայրը գերմանացի-ռուս հոգեբույժ էր[5][6]։ 1961 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին Հելսինկիի համալսարանում ստացել է Արվեստների մագիստրոսի աստիճան։ 2002 թվականին ստացել է Սոցիալական գիտությունների դոկտորի աստիճան։ Սկսած 2001 թվականից` դասախոսել է ֆինլանդական մի շարք համալսարաններում` դասավանդելով կինոյի պատմություն։ Դպրոցներում օգտագործվող կինոյի վերաբերյալ դասագրքի հեղինակ է։

Ֆոն Բագը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2014 թվականի սեպտեմբերի 17–ին, Հելսինկիում, 71 տարեկանում[7]։

Հոդվածներ ֆիլմերի մասին գրքերումԽմբագրել

  • The Lumière Project: The European Film Archives at the Crossroads (Cathrine A. SUROWIEC), Associação Projeto Lumiere, Lissabon 1996, 972-95404-0-3
  • Cinémas d'Europe du Nord. De Fritz Lang á Lars von Trier (Claire VALADE), Arte Editions, Mille et une nuits, Paris 1998, 2-84205-372-9
  • Nordic Explorations. Film Before 1930 (John FULLERTON & Jan OLSSON), John Libbey et co, Stockholm 1999, 1-86462-055-2
  • Stars au feminin, (Gian Luca FARINELLE & Jean-Loup PASSEK), Centre Pompidou, Paris 2000, 1-86462-055-2
  • Raoul Walsh (Michael Henry WILSON), Cinémathèque Française, Paris 2001, 2-900596-38-6
  • Edgar G. Ulmer Le bandit démasqué (Charles TATUM), Éditions Yellow Now, Paris 2002, 978-2-87340-171-9
  • Don Siegel und seine Filme (Frank ARNOLD), Vertigo, München 2003, 3-934028-05-5
  • The Unknown Orson Welles (Stefan DRÖSSLER), Belleville Filmmuseum München, München 2004, 3-936298-31-9
  • Ai poeti non si spara. Vittorio Cottafavi tra cinema e televisione, (Adriano APRA & Giulio BURSI), Cineteca di Bologna, Bologne 2010, 88-95862-01-5
  • Luci del ribalta (avec Anna Fiaccarini et Cecilia Cenciarelli), Cineteca Bologna, 2002, 88-8012-214-2

Ֆիններեն գրքերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել