Պիտեր Մաքսվելլ Դեյվիս

Պիտեր Մաքսվելլ Դեյվիս[7] (անգլ.՝ Peter Maxwell Davies, սեպտեմբերի 8, 1934(1934-09-08)[1][2][3], Սոլֆորդ, Salford, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 14, 2016(2016-03-14)[6][1][2][…], Sanday, Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր:

Պիտեր Մաքսվելլ Դեյվիս
Peter Maxwell Davies.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Peter Maxwell Davies
Ի ծնե անունանգլ.՝ Peter Maxwell Davies
Ծնվել էսեպտեմբերի 8, 1934(1934-09-08)[1][2][3]
Սոլֆորդ, Salford, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Մահացել էմարտի 14, 2016(2016-03-14)[6][1][2][…] (81 տարեկան)
Sanday, Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժիշտ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլEMI Classics
ԿրթությունՄանչեսթերի համալսարան և Royal Manchester College of Music?
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ
Կայքmaxopus.com
Peter Maxwell Davies Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա մանկուց սովորել է դաշնամուր նվագել և երաժշտություն է հորինել: Ավարտել է Մանչեստրի համալսարանը և Թագավորական Հյուսիսային երաժշտության քոլեջը, որտեղ նրա դասընկերներն էին Հարիսոն Բյորթուիսթլը և Ջոն Օգդոնը (1953 թվականին նրանք միասին հիմնադրեցին New Music Manchester Group անսամբլը): 1956 թվականին քոլեջն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ սովորել է Գոֆրեդո Պետրասիի մոտ՝ Հռոմում: Դպրոցում դասավանդել է երաժշտություն (1959-1962): 1962 թվականից՝ Աարոն Կոպլենդի և Բենջամին Բրիթենի աջակցությամբ ստացած կրթաթոշակի ներքո՝ նա ստաժավորվել է Փրինսթոնի համալսարանում: 1965-1966 թվականներին եղել է Composer in Residence Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում:

Վերադառնալով՝ բնակություն է հաստատել Օրկնեյան կղզիներում: 1967 թվականին Բյորթուիսթլի հետ միասին ստեղծել է ժամանակակից երաժշտության Pierrot Players համույթը: Կերկուոլում կազմակերպել է Սուրբ Մագնուսի արվեստի փառատոնը (1977): Հանդես է եկել Բի-Բի-Սի ֆիլհարմոնիկ նվագախմբում (1992-2002), Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Քլիվլենդի նվագախմբում, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբում, Գևանդհաուսի Լեյպցիգյան նվագախմբում և այլ հայտնի երաժշտական ​​խմբերում որպես դիրիժոր: Աշխատել է Թագավորական երաժշտական ակադեմիայում՝ որպես կոմպոզիցիայի պրոֆեսոր (Լոնդոն):

Ստեղծագործական աշխատանքԽմբագրել

Իր առաջին գործերում նա ստեղծագործում էր սերիալիզմով, դիմում էր պարոդիաների (մասնավորապես՝ «Ութ երգեր խելագար թագավորի համար»-ում, նա պարոդիացրել է հենդելյան «Մեսիան»): Հետագա աշխատանքներում նա ստեղծագործում է ավելի ներդաշնակ ոճով՝ մասամբ այն մոտեցնելով Սիբելիուսի ստեղխագործական աշխատանքին: Հետաքրքրված է միջնադարյան և ռենեսանս երաժշտության կոմպոզիցիոն տեխնիկայով, շոտլանդական բանահյուսության թեմաներով, օգտագործել է մոգական քառակուսու, լատինական քառակուսու և այլ թվաբանական տեխնիկաներ: Աշխատում է կինոյում, երեխաների համար մի շարք կոմպոզիցիաների հեղինակ է:

Սիրված ստեղծագործություններԽմբագրել

  • 5 պիես դաշնամուրի համար (1955—1956)
  • Prolation (1958)
  • Sextuor (1958)
  • O Magnum Mysterium երգչախմբի և նվագախմբի համար (1960)
  • Լարային քառյակ (1961)
  • Fantasias on an In nomine of John Taverner մի քանի համույթների ընդլայնված նվագախմբերի համար (1962)
  • Սիմֆոնիա կամերային նվագախմբի համար (1962)
  • Second Fantasia on J.Taverner’s In Nomine (1964)
  • Shakespeare Music (1964)
  • The Shepherd’s Calendar տենորի, երգչախմբային և գործիքային անսամբլի համար (1965)
  • Հինգ բազմաձայն օրհներգ երկու սոպրանոյի և կոնտրալտոյի համար (1966)
  • Worldes Blis , մոտետ նվագախմբի համար (1966—1969)
  • Hymnos կլառնետի և դաշնամուրի համար (1967)
  • Eight Songs for a Mad King երգչի/պատմիչի/դերասանի և կամերային անսամբլի համար (1968)
  • Missa super l’homme armé երգչի կամ երգչուհու և նվագախմբի համար (1968)
  • St. Thomas Wake, ֆոքստրոտ Ջոն Բուլլի պավանայի համար (1969)
  • Vesalii icones պարողի, մենակատար թավջութակի և գործիքային նվագախմբի համար (1969)
  • Taverner, օպերա (1970, Ջոն Թավերների կյանքի հիմման վրա)
  • Tenebræ super Gesualdo մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1972)
  • Hymn to St. Magnus սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1972)
  • Stone Litany մեցցո-սոպրանոյի և նվագախմբի համար (1973)
  • Fiddlers at the Wedding մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1973—1974)
  • Psalm 124 (1974)
  • Dark Angels սոպրանոյի և կիթառի համար(1974)
  • Ave Maris Stella կամերային նվագախմբի համար (1975)
  • Anakreontika մեցցո-սոպրանոյի և գործիքային նվագախմբի համար (1976)
  • Симфония № 1 նվագախմբի համար (1976—1977)
  • The Martyrdom of St Magnus, կամերային օպերա(1977)
  • Salome, բալետ (1978)
  • The Lighthouse, կամերային օպերա (1979)
  • Farewell to Stromness, ինտերլյուդիա դաշնամուրի համար (1980)
  • Cinderella, օպերա երեխաների համար (1980)
  • Image, Reflection, Shadow նվագախմբի համար (1982)
  • Sinfonia concertante (1982)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, նվիրված է Իսահակ Շտեռնին (1985)
  • Strathclyde Concertos, № 1—10 (1986—1996)
  • Caroline Mathilde, բալետ (1991)
  • A Spell for Green Corn: The MacDonald Dances ջութակի և նվագախմբի համար (1993)
  • Սիմֆոնիա № 5 (1994)
  • The Doctor of Myddfai, օպերա (1996)
  • Job երգիչների և նվագախմբի համար (1997)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1997)
  • Mr Emmet Takes a Walk , камерная опера (2000)
  • Սիմֆոնիա № 8, Antarctic Symphony (2001)
  • Naxos Quartets (2001—2007, 10 լարային քառյակ)
  • Homerton (2010, Քեմբրիջի համալսարանի Homerton College երգչախմբի համար)
  • Kommilitonen! (2011, օպերա)
  • Սիմֆոնիա № 9 (2012)

ՃանաչումԽմբագրել

Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (1981) և ասպետական արժանավորության (1987): 1989 թվականից Բրիտանիայի երաժշտական ​​ընկերությունների ազգային ֆեդերացիայի նախագահն է: Պատվավոր բժիշկ է Օքսֆորդի համալսարանում: Թագավորական երաժշտության վարպետ է (2004):

Պատվավոր կավալեր (2014)[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (нем.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118679031 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. LIBRIS — 2016.
  6. 6,0 6,1 6,2 http://www.bbc.com/news/entertainment-arts-35802564
  7. Дейвис П. М. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
  8. Lizo Mzimba։ «New Year's Honours: Lansbury and Keith become dames» (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2013-12-31 

ԳրականությունԽմբագրել

  • Seabrook, M. Max: The Life and Music of Peter Maxwell Davies. — Լ.: V. Gollancz, 1994.
  • McGregor, R. Perspectives on Peter Maxwell Davies. — Aldershot; Burlington: Ashgate, 2000.

Արտաքին հղումներԽմբագրել