Պիմպրի-չինչվադ (մարաթհի՝ पिंपरी-चिंचवड), քաղաք Մահարաշտրա նահանգի Պունա շրջանում, Պևանա գետի ափին։ Քաղաքը կազմված է իրար միացած երկու քաղաքներից՝ Պիմպրիից և Չինչվադայից։

Քաղաք
Պիմպրի-չիչվադ
पिंपरी-चिंचवड
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՄահարաշտրա
Հիմնադրված էհոկտեմբերի 11, 1982 թ.
Մակերես171, 51 կմ²
ԲԾՄ530 մ
Բնակչություն1 012 472 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91(20)
Փոստային ինդեքս4110XX
Փոստային դասիչ4110xx
Ավտոմոբիլային կոդMH-14
Պաշտոնական կայքpcmcindia.in
Պիմպրի-Չինչվադ (Հնդկաստան)##
Պիմպրի-Չինչվադ (Հնդկաստան)

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ Հնդկաստանի 2001 թվականի մարդահամարի քաղաքում ապրում է մոտ 1 012 472 մարդ։ Տղամարդիկ կազմում են քաղաքի բնակչության 54 տոկոսը, իսկ կանայք ՝ 46 տոկոսը։ Քաղաքի գրագիտության մակարդակը կազմում է 74%, այս ցուցանիշը ավելի բարձր է, քան պետության միջինը։ Գրագիտության աստիճանը տղամարդկանց մոտ կազմում է 79%, կանանց մոտ՝ 68%: Մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակը կազմում է Պիմպրի-չինչվադայի բնակչության 14%- ը։ Այստեղ հիմնական լեզուն մարաթհին է, բնակչության մեծ մասը հինդուներ են, ովքեր ներգաղթել են այստեղ Բրիտանիաի գաղութը լինելուց հետո՝ 1947 թվականին։

Տնտեսություն խմբագրել

Պիմպրի-չինչվադայում լավ զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը, քիմիական ծանր արդյունաբերությունը, իսկ բժշկությունը զարգանում է։ Այս քաղաքում շատ ընկերություններ աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բուռն զարգանում է անշարժ գույքի շուկան, քաղաքի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորվում է բնակչության նորանոր առևտրային կենտրոններում, բանկերում, ժամանցային կենտրոններում նաև հիվանդանոցներում։ Պիմպրի-չինչվադայի զարգացմանը բուռն արձագանքում է քաղաքի վարչական կազմը, որը քաղաքի համար սահմանում է հարկային արտոնություններ քաղաքի տնտեսության տարբեր ճյուղերի համար։

Լուսանկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիմպրի-Չինչվադ» հոդվածին։