Պիկ Սեգեդ (ընկերություն)

Պիկ Սեգեդ (հունգ.՝ Pick Szeged), հունգարական ընկերություն, որն արտադրում է տարատեսակ մսամթերք, այդ թվում՝ երշիկի ձմեռային սալյամի հայտնի տեսակը (հունգ.՝ téliszalámi): Ընկերությունը հիմնադրվել է 1869 թվականին և գտնվում է Սեգեդ քաղաքում։ Հունգարիայի Պիկ Սեգեդ ձեռքի գնդակի ակումբի հովանավորն է։

Պիկ Սեգեդ
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1869
ՎայրՍեգեդ
Երկիր Հունգարիա
Արդյունաբերությունmeat industry?
Աշխատողների թիվ2800 մարդ
Կայքpick.hu
 Pick Szeged (company) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հունգարիայում սալյամիի արտադրությունը կազմակերպել է հրեա մսագործ Մարկ Պիկը, որը 1869 թվականին Սեգեդում հիմնել է սալյամիի գործարանը և այնուհետև սկսել է զարգացնել երշիկեղենի արտադրությունն ամբողջ երկրում։ 1883 թվականին նա հրավիրել է իտալացի աշխատողների, իսկ 1885 թվականից սկսել է երշիկի զանգվածային արտադրությունը։ 1892 թվականին Պիկի մահից հետո նրա այրին և նրա եղբայրը ստանձնեցին ղեկավարման պարտականությունները։ Ավագ որդին՝ Ենյոն, սկսել է գործարանում աշխատել 1906 թվականին և ձեռք է բերել ավերված Տիան գործարանը, թույլ տալով ընտանիքին տիրել մի մեծ հողակտորի։ Ենյո Պիկը ինքը կատարել է արտադրության տեխնոլոգիաների փոփոխություններ, սկսելով արտադրվող արտադրանքի ակտիվ գովազդ և դարձնելով սալյամին առաջատար արտադրանք։ Ենյո Պիկը գործարանը ղեկավարել է 1934 թվականից մինչև նրա ազգայնացումը։

Արտադրանք խմբագրել

Սեզեգի շրջակայքը հարմար է գյուղատնտեսության և մասնավորապես անասնապահության համար. աշխարհագրական դիրքը և համապատասխան փորձերը ցույց են տալիս, որ այստեղ հնարավոր է խոշոր խոզեր բուծել, որոնց մսից և պատրաստվում է սալյամին։ Սպիտակ սալյամին պատրաստվում է անճարպ խոզի մսից և խոզի փորի ճարպից, համեմունքներով ըստ գաղտնի բաղադրատոմսի։ Խառնուրդը լցվում է թաղանթի մեջ, այնուհետև ենթարկվում է սառը ծխահարման, չորացման և հասունացման։ Վերջում սալյամին ծածկվում է ազնիվ բորբոսով։ Սկզբում ձմեռային սալյամին պատրաստվում էր ոչ թե խոզի, այլ էշի մսից, բայց այն պատճառով, որ Հունգարայում գրեթե բոլոր էշերը օգտագործվել էին երշիկի պատրաստման համար, սկսել են երշիկը պատրաստել խոզի մսից, որի համը ոչնչով չէր զիջում էշի մսից պատրաստված սալյամիին։

Պիկի սալամիի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ չորացման և հասունացման ժամանակ հայտնվում է բորբոսի շերտ։ Բորբոսը պահանջում է սառը ջերմաստիճան և բավականաչափ խոնավություն հանգստանալու համար, այդ պատճառով երշիկ արտադրող գործարանները կառուցվել են գետերի ափին (օրինակ, Տիսայի ափին)։ 1950-ականների վերջերին ներկայացված սառեցման տեխնոլոգիան թույլ է տվել ապահովել պահպանման երկարատև ժամկետ, ուստի ձմեռային սալյամին «սեզոնային» բնույից պահպանել է միայն անունը։ Ներկայումս Սեգեդի սալյամին հայտնի է դարձել յուրօրինակ նյութերի, ավանդական տեխնոլոգիայի և պահպանված գիտելիքների շնորհիվ։

Արտաքին հղումներ խմբագրել