Պիզայի բուսաբանական այգի

Պիզայի բուսաբանական այգի (իտալ.՝ Orto botanico di Pisa կամ Պիզայի համալսարանի բուսաբանական այգի, իտալ.՝ Orto Botanico dell'Università di Pisa), աշխարհի հնագույն բուսաբանական այգիներից մեկը։ Գործում է Պիզայի համալսարանի կազմում։ Գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքի Լուկա Գինի 5 հասցեում։

Պիզայի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի, գիտության թանգարան, Tuscan museum of regional importance?, բնագիտական թանգարան, արխիվ և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1][2]
ՎարչատարածքՊիզա[1][3]
Հիմնվել է1543[2]
Մակերես400 քառակուսի մետր (2018)[4] և 350 քառակուսի մետր (2015)[5]
Այցելուներ16 000 մարդ (2020)[3], 53 599 մարդ (2019)[6], 65 000 մարդ (2018)[4], 39 790 մարդ (2021)[7], 99 282 մարդ (2023)[8] և 85 000 մարդ (2022)[9]
ՍեփականատերՊիզայի համալսարան
ԱնդամակցությունQ89490648?[2]
Պիզայի բուսաբանական այգիը գտնվում է Իտալիաում
Պիզայի բուսաբանական այգի
Պիզայի բուսաբանական այգիը գտնվում է Երկիրում
Պիզայի բուսաբանական այգի

Պատմություն խմբագրել

Այգին հիմնադրվել է 1544 թվականին Տոսկանայի դուքս Կոզիմո I-ի աջակցությամբ իտալացի բուսաբան Լուկա Գինիի կողմից «Giardino dell'Arzinale» անվանումով որպես Եվրոպայում առաջին համալսարանական բուսաբանական այգի։

Լուկա Գինին մի քանի բուսաբանների հետ աշխատել է այգում, այդ թվում Լուիջի Անգվիլարայի։ Համարվում է աշխարհի ամենահին բուսաբանական այգին, սակայն այս փաստը վիճարկում է Պադովայի բուսաբանական այգու հետ (հիմնադրվել է մեկ տարի ուշ), քանի որ Պիզայի բուսաբանական այգին մի քանի անգամ փոխել է իր գտնվելու վայրը։ 1563 թվականին իր նախնական գետափնյա տարածքից (այժմ՝ Մեդիչիների զինանոց) Անդրեա Չեզալպինոյի ղեկավարության օրոք տեղափոխվել է Պիզայի հյուսիս՝ Սանտա Մարտա մենաստանի տարածք, 1591 թվականին՝ Լորենցո Մացանգի օրոք, տեղափոխվել է իր երրորդ և ներկայիս տեղայնք։

Վաղ ժամանակներից ի վեր այգին ունեցել է բնական նմուշների հավաքածու (այժմ՝ Պիզայի բնագիտական թանգարան, իտալ.՝ Pisa's Museo di Storia Naturale), գրադարան (այժմ՝ համալսարանի գրադարանի մաս), այգու տնօրենների դիմանկարների հավաքածու, ներառում է նաև Իտալիայում կառուցված ամենավաղ երկաթյա շրջանակված ջերմատներից մեկը։

Այգին բաժանված է հատվածների՝ բուսաբանական դպրոց, այգիներ, լճակներ, ջերմոցներ և տարբեր շենքեր։ Խոշոր հավաքածուները ներառում են բույսերի պարտեզներ և դենդրարիում, ինչպես նաև 1591-1595 թվականներին կառուցված հին բուսաբանության ինստիտուտը, որի շենքի ճակատային հատվածը պատված է խեցիներով[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 2,2 Sistema Cultura — 2015.
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  5. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  6. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Մամուլ
  9. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  10. «L'Orto Botanico si rinnova». www.pisainformaflash.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Garbari F. et al., Giardino dei Semplici. L'Orto botanico di Pisa dal XVI al XX secolo, Pisa 1991.

Արտաքին աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիզայի բուսաբանական այգի» հոդվածին։