Պիեռ Մերտենս (ֆր.՝ Pierre Mertens, հոկտեմբերի 9, 1939(1939-10-09)[1][2][3][…], Boitsfort - Bosvoorde, Բրաբանտ նահանգ, Բելգիա[4] - հունվարի 19, 2025(2025-01-19)[5], Վատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա)[9] բելգիացի գրող և լրագրող, գրել է ֆրանսերեն։

Պիեռ Մերտենս
ֆր.՝ Pierre Mertens
Ծնվել էհոկտեմբերի 9, 1939(1939-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրBoitsfort - Bosvoorde, Բրաբանտ նահանգ, Բելգիա[4]
Վախճանվել էհունվարի 19, 2025(2025-01-19)[5] (85 տարեկան)
Վախճանի վայրՎատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա
Մասնագիտությունփաստաբան, գրող, լրագրող, գրական քննադատ, իրավաբան, համալսարանի դասախոս, հետազոտող, դրամատուրգ, վիպասան, լիբրետիստ և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
Ժանրերսիրավեպ, Նովել և էսսե
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներQ3236496?
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6]
ԱշխատավայրԲրյուսելի ազատ համալսարան[7]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1939 թվականին Բրյուսելում։ Հայրը եղել է լրագրող և երաժշտասեր, իսկ մայրը՝ կենսաբան և դաշնակահարուհի։

Ֆրանց Կաֆկայի ազդեցությամբ 1969 թվականին Մերտենսը սկսել է հրատարակել վեպեր և պատմվածքներ։ Բացի գրական գործունեությունից նա զբաղվել է իրավաբանի գործունեությամբ, մասնակցել բազմաթիվ պայքարների հանուն մարդու իրավունքների։

1989 թվականին նա ընդունվել է Բելգիայի թագավորական ակադեմիա։ Գրողը Ֆրանսիայի կողմից ստացել է Արվեստների և գրականության շքանշանի կոչում։ Պիեռ Մերտենսն իր ստեղծագործությունների մեջ կենտրոնական տեղ է հատկացրել հիշողությանը։

Արձակում նա հաճախ է պատմությունը համատեղել գեղարվեստական գրականության հետ՝ «Կուրացումներ» ( 1987 թ]], հիմնված Գոթֆրիդ Բենի կենսագրության վրա) և «Գաղտնի նամակներ» (1990, Ալբան Բերգի մասին), «Խաղաղություն թագավորական ընտանիքում» վեպերը։

1995 թվականին Բելգիայի թագավորական ընտանիքի մասին նրա աշխատությունը սկանդալ է առաջացրել և հեղինակի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։

Ձեռքբերումներ

խմբագրել

1990 թվականին ընտրվել է Բելգիայի Թագավորության լեզվի և գրականության ակադեմիայի անդամ, դարձել Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի ասպետ, արժանացել է Մոնակոյի արքայազնի մրցանակի (2009) և Քվեբեկի Գրական ակադեմիայի պատվավոր անդամի կոչման։

Պիեռ Մերտենսը մահացել է 2025 թվականին հունվարի 19֊ին[10]։

Աշխատություններ

խմբագրել
  • L’Inde ou l’Amérique ( 1969, Վիկտոր Ռոսսելի մրցանակ)
  • Le Niveau de la mer ( 1970, նովելներ)
  • Les Bons offices (1974)
  • Terre d’asile (1978)
  • Nécrologies (1979, նովելներ)
  • La Fête des anciens (1983)
  • Terreurs (1983, նովելներ)
  • Perdre (1984)
  • Berlin (1986)
  • Les eblouissements (1987, վեպ Գ. Բեննի մասին, Մեդիչի մրցանակ)
  • Uwe Johnson, le scripteur de murs (1989, էսսե Յոնսոնի մասին)
  • L’agent double (1989, էսսե գրողների մասին)
  • Lettres clandestines (1990, վեպ Ա. Բերգի մասին)
  • Les Chutes centrales (1990, նովելներ)
  • Les Phoques de San Francisco (1991, նովելներ)
  • Flammes (1993, պիես)
  • Une paix royale (1995)
  • Collision et autres nouvelles (1995)
  • Une Seconde Patrie (1997, էսսե)
  • Tout est feu (1999, հարցազրույց)
  • Perasma (2001)
  • Rilke, ou, L’ange déchiré (2001 )
  • А propos de l’engagement littéraire (2002, էսսե)
  • Écrire après Auschwitz?: Semprun, Levi, Cayrol, Kertész (2003, էսսե)
  • Les chutes centrales (2007)
  • Le don d'avoir été vivant (2009)

Գրականություն

խմբագրել
  • Bajomée D. Pierre Mertens, l’arpenteur. Bruxelles: Editions Labor, 1989
  • Pierre Mertens, la vérité de la fiction. Bruxelles: Ambedui, 1998
  • Bajomée D., Denis B. Pierre Mertens. La littérature malgré tout. Bruxelles: Editions Complexe, 1999

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Les Archives du spectacle (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 L'écrivain belge Pierre Mertens est décédéLa Dernière Heure.
  6. Tableau des successions
  7. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. 8,0 8,1 Académie française (ֆր.)
  9. https://www.dhnet.be/actu/belgique/2025/01/19/lecrivain-belge-pierre-mertens-est-decede-SXM4QAS3HJGTVI4ANYJTCNS42A/
  10. Belga, Belga (2025-01-19). «L'écrivain belge Pierre Mertens est décédé». DHnet (ֆրանսերեն). Վերցված է 2025-01-19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել