Պիեռ Լեպեզան դը Բուագիլբեր

Պիեռ Լեպեզան դը Բուագիլբեր (փետրվարի 17, 1646(1646-02-17)[1][2], Ռուան - հոկտեմբերի 10, 1714(1714-10-10)[1][2], Ռուան), ֆրանսիացի իրավագետ և յանսենիստ։

Պիեռ Լեպեզան դը Բուագիլբեր
ֆր.՝ Pierre Le Pesant de Boisguilbert
Pierre Le Pesant de Boisguilbert by Santerre.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1646(1646-02-17)[1][2]
Ռուան
Մահացել էհոկտեմբերի 10, 1714(1714-10-10)[1][2] (68 տարեկան)
Ռուան
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունտնտեսագետ և դրամատուրգ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]

Տնտեսական շուկա գաղափարի նախահայրերից մեկը։

Վաղ կյանքԽմբագրել

Պիեր Լեպեզանը, ինչպես Պիեռ Կոռնեյլը, ծնվել է հին ազնվական նորմանդական ընտանիքում Ռուանում։ Սկզբնական կրթությունը ստացել է Ռուանում, ապա Պորտ Ռոյալի փոքր դպրոցներում (Petites écoles de Port-Royal ), ընդունվել մագիստրատուրա և դարձել դատավոր Մոնթիվիլում, որը մոտ է Հավրին։ 1960 թվականին դարձել է Ռունաի բեյլավիկների (bailliage) նախագահ և գրեթե մինչ մահը զբաղեցրել այդ պաշտոնը, որը փոխանցվել է իր որդուն[3]։

Հարկային առաջարկներԽմբագրել

Իր երկու ղեկավար պաշտոններում Լեպեզանը կատարեց խոր ուսումնասիրություն տեղական տնտեսական պայմաների մասին՝ անձամբ վերահսկելով հողերի մշակումը և շփվելով Ռուանի գլխավոր առևտրականների հետ։ Այսպիսով, ուսումնասիրությունը ստիպեց նրան նկատել հարկերի ճնշման տակ մարդկանց տառապանքը։ 1965 թվականին նա հրատարակեց իր գլխավոր աշխատությունը Le détail de la France; la cause de la diminution de ses biens et la facilité du remède, որում պատկերել է ֆրանսիացիների դասակարգի ընդհանուր փլուզումը՝ տնտեսական վատ ռեժիմի պատճառով։ Ի հակադրություն Կոլբերտի մերկանտիլիստական հայացքների, նա պնդում էր, որ երկրի հարստությունը կայանում ոչ թե փողի առատությամբ, որին նա տիրապետում է այլ՝ արտադրությունից և փոխանակումից։ Այդ ժամանակվա չարիքի դեմ պայքարը ոչ այնքան կրճատման մեջ էր, որքան՝ վճարի համահարթեցման, որը թույլ կտար աղքատներին ծախսել ավելին, մեծացնել արտադրությունը և ընդհանուր հարստությունը։ Նա պահանջեց տալիայի, որը հողահարկի տեսակ է, բարեփոխում, ներքին հարկերի ճնշում և առևտրի ազատություն։ Իր գաղափարների ավելի հակիրճ նկարագրությունը նա տվել իր Factum de la France աշխատությունում, որը տպագրվել է կամ 1705 կամ 1706 թվականին։ Լեպեզանի առաջարկը՝ փոխարինել մաքսատուրքը մի տեսակի հարկով՝ գլխահարկով, որը կազմում էր անհատի ունեցվածքի 1/10 մասը աջակցություն չստացավ հարկահավաքների կողմից[3]։ Նրա աշխատությունը՝ գրված էր ցրված ոճով և մնաց աննկատ։ Սեն-Սիմոնը պատմում է, որ մի անգամ Լեպեզանը խնդրել է comte de Pontchartrain լսում, ասելով որ իրեն հիմար ձևացնելով նա կստանա իրեն անհրաժեշտ ուշադրությունը։ Պոնշառտռե, որը շրջապատված էր անթիվ խորհրդականներով ծիծաղեց և երես թեքեց։ Միշել դը Շամիլյարի հետ միասին, ով Ռուանի նահանգապետն էր(1689-1690), Լեպեզանը ցանկանում էր իրականացնել մի փորձ նահանգներից մեկում, սակայն փորձը մնաց անկատար քանի որ այն կառաջացներ գործող հարկային համակարգի փլուզում։ Ինչպես Վոբանի La Dîme royale այնպես էլ Բուագիլբերի Supplément au détail de la France աշխատությունը, որոնք ունեին նմաննություններ, արժանացան քննադատության։ Բուագիլբերը աքսորվեց Օվերն։

Վերջապես 1710 թվականին Նիկոլա Դեմարեն, որը գերագույն վերահսկիչն էր սահմանեց նոր հարկ՝ տասանորդը, որը ուներ նմանություն Բուագիլբերի նախագծի հետ։ Նոր հարկստեսակը սակայն ավելացավ մնացած հարկերին այլ ոչ թե փոխարինեց ինչպես առաջարկում էր Լեպեզանը[3]։

Ներդրում տնտեսագիտության մեջԽմբագրել

Բուագիլբերը տնտեսական տեսության մեջ առաջինն էր, ով գիտակցեց, որ շուկայական հավասարակշռության մեջ գտնվող գները համապատասխանում են որոշակի համամասնության։ Սոցիալական արտադրությունն է այս համամասնության բաղկացուցիչը։ Սա արտահայտվում է այն փաստով, որ արտադրողը գնում է ապրանքները մեկ այլ արտադրողից, այն պայմանով, որ գնորդի կողմից արտադրված նույն ապրանք գնելու են ուղղակիորեն կամ անուղղակիորեն այլ արտադրողներ։ Ապրանքների գները, որոնցով բոլոր արտադրողները ծածկում են իրենց ծախսերը, Բուագիլբերն անվանեց «համամասնական գներ», և նտեսության հավասարակշռության վիճակը համապատասխան է այդ գներին, ինչն էլ հենց «առատ դրություն»ն է։
Ռիչարդ Կանտիլոնը շարունակեց զարգացնել այս գաղափարները։ Այսպիսով, Բուագիլբերը մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական տնտեսական մտքի վրա, որը կարելի է գտնել Ֆրանսուա Քեսնեի, Ժան-Բատիստ Սեյի, Սիմոնդ դե Սիսմոնդիի, Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնի, Լեոն Վալրասի և Մորիս Ալլեի աշխատանքներում։

ԱշխատություններԽմբագրել

Բուագիլբերի աշխատությունները հավաքվել են Դայերի կողմից իր Collection des grands économistes աշխատության առաջին հատորում։ Նրա նամակաները հրատարկվել են Ա. Մ. Բոյիզիլի կողմից Correspondance des contrôleurs géneraux հատորում [3]։ Բուագիլբերի ամբողջական աշխատությունները հրապարակվել էInstitut national d'études démographiques կողմից էչււ թվականին։

ԳրականությունԽմբագրել

  • Аникин А. В. Глава четвёртая. Буагильбер, его эпоха и роль // Юность науки: Жизнь и идеи мыслителей-экономистов до Маркса. — 2-е изд. — М.: Политиздат, 1975. — С. 83—96. — 384 с. — 50 000 экз.
  • Буагильбер Пьер // Брасос — Веш. — М. : Советская энциклопедия, 1971. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 4).
  • Сперанская Л. Н. Экономические взгляды П. Буагильбера // Всемирная история экономической мысли: В 6 томах / Гл. ред. В. Н. Черковец. — М.: Мысль, 1987. — Т. I. От зарождения экономической мысли до первых теоретических систем политической жизни. — С. 434—439. — 606 с. — 20 000 экз. — ISBN 5-244-00038-1.
  • Félix Cadet, Pierre de Boisguilbert précurseur des économistes 1646—1714, Paris, Guillaumin, 1871

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Boisguilbert, Pierre le Pesant»։ Encyclopædia Britannica 4 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 154 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 581