Պիեռ Գյուֆրուա (ֆր.՝ Pierre Guffroy, ապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ - սեպտեմբերի 27, 2010(2010-09-27)[4][1], Շալոն սյուռ Սոն, Ֆրանսիա), ֆրանսիացի բեմադրող-նկարիչ։ «Տեսս» ֆիլմում բեմադրող նկարիչի աշխատանքի համար արժանացել է Օսկար մրցանակի, ինչպես նաև «Սեզար» կինոմրցանակի` երեք անվանակարգերում։

Պիեռ Գյուֆրուա
ֆր.՝ Pierre Guffroy
Ծնվել էապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Մահացել էսեպտեմբերի 27, 2010(2010-09-27)[4][1] (84 տարեկան)
Մահվան վայրՇալոն սյուռ Սոն, Ֆրանսիա
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունբեմանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պիեռ Գյուֆրուան ծնվել է 1926 թվականի ապրիլի 22-ին, Փարիզում։ Քանդակագործություն է սովորել Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, սովորել է Դեկորատիվ և կիրառական արվեստի ազգային դպրոցում, իսկ 1951-1953 թվականներին` Կինոյի առաջադեմ հետազոտությունների համալսարանում։

Կինոմատոգրաֆիայում իր կարիերան Գյուֆրուան սկսել է 1957 թվականին որպես դեկորատորի օգնական, այնուհետև աշխատել է որպես արտ-տնօրեն տարբեր երկրների շատ հայտնի ռեժիսորների, մասնավորապես` Մարսել Կամյուի, Ժան Կոկտոյի, Ժան Լյուկ Գոդարի, Ռենե Կլեմանի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Լուիս Բունյուելի և ուրիշների հետ։ 1967 թվականին նա առաջադրվել է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի` «Արդյո՞ք Փարիզն այրվում է» կինոֆիլմում իր աշխատանքի համար։ 1981 թվականին Պիեռ Գյուֆրուան ստացել է Օսկար մրցանակ` Ռոման Պոլանսկու «Տեսս» ֆիլմում իր աշխատանքի` բեմադրող նկարիչի համար։ Նա նաև հինգ անգամ առաջադրվել է և երեք անգամ ստացել է «Սեզար» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ[5]։

1992 թվականին ռեժիսոր Պիեռ Սալլին իր «Դեկորացիայից այն կողմ» վավերագրական ֆիլմը նվիրել է Պիեռ Գյուֆրուային[6]։ Պիեռ Գյուֆրուան վախճանվել է 2010 թվականին, Շալոն սյուր Սոն քաղաքում, 84 տարեկան հասակում[7]։ Թաղված է Բանյոյի գերեզմանատանը, ավելի ուշ վերահուղարկավորվել է Շապեզի համայնքում (Սոն է Լուար կոմունա)։

Մրցանակներ խմբագրել

  • 1981 թվականին արժանացել է Օսկար մրցանակի` Լավագույն բեմադրող նկարիչ անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 http://www.lematin.ch/loisirs/cinema/decorateur-cinema-pierre-guffroy-328654
  5. César des Meilleurs décors на сайті AlloCiné. Дата доступу 27.02.2017
  6. Résumé на сайті cinema.encyclopedie.films.bifi.fr
  7. «Le décorateur de cinéma Pierre Guffroy n'est plus». lematin.ch (ֆրանսերեն). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.