Պիեռ Գասպար Շոմետ (ֆր.՝ Pierre Gaspard Chaumette, հեղափոխության ժամանակ ընդունել է Անաքսագորաս անունը, մայիսի 24, 1763(1763-05-24)[1][2][3][…], Nevers[4] - ապրիլի 13, 1794(1794-04-13)[2][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, ձախ յակոբինյան։

Պիեռ Գասպար Շոմետ
իսպ.՝ Pierre-Gaspard Chaumette
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1763(1763-05-24)[1][2][3][…]
ԾննդավայրNevers[4]
Մահացել էապրիլի 13, 1794(1794-04-13)[2][3][5][…] (30 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանErrancis Cemetery
ՔաղաքացիությունFlag of France (1790–1794).svg Ֆրանսիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական գործիչ և բուսաբան
ԿուսակցությունԿորդելիերներ
Pierre Gaspard Chaumette Վիքիպահեստում

Կորդելիերների ակումբի անդամ (1790 թվականից)։ Մասնակցել է 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստմանը, որի հաղթանակից հետո դարձել է Փարիզի կոմունայի անդամ, իսկ 1792 թվականի դեկտեմբերից՝ դատախազը։ Կռվել է ժիրոնդիստների դեմ։ Գլխավորել է հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան ամրապնդելու համար Փարիզի ցածր խավերի 1793 թվականի սեպտեմբեր 4-5-ի ելույթը։ Կողմ էր ամբողջ արտադրության և գյուղատնտեսական ապրանքների վրա պետական հսկողություն սահմանելուն, սաբոտաժի պատճառով չգործող ձեռնարկությունների ազգայնացմանը։ Եղել է ապաքրիստոնեացման (հեղափոխության ժամանակ կաթոլիկական պաշտամունքը վերացնելու փորձ) քաղաքականության նախաձեռնողներից, որից, սակայն, 1793 թվականին հրաժարվել է։ Մեղադրվել է Փարիզի կոմունան սահմանադիր մարմին դարձնելու փորձի մեջ, ձերբակալվել է, ապա գիլիոտինի ենթարկվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шометт Пьер Гаспар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.