Պիեզովարց (հունարեն՝ λτέξω - ճնշել և քվարց), քվարցի անգույն կամ գունավոր բյուրեղներ առանց կողմնակի միներալների, գազի, հեղուկների, ճեղքերի, կրկնաբյուրեղների առկայության։ Պիեզովարցի կիրառությունը հիմնված է նրա պիեզո-էլեկտրական հատկությունների վրա։ Լայնորեն կիրառվում է ռադիոէլեկտրոնային սարքերում, ջրաակուստիկայում, օպտիկայում և այլ բնագավառներում։ Արատներով թափանցիկ քվարցի բյուրեղներից պատրաստում են հատուկ քվարցային ապակի։ Պիեզովարցի ամենախոշոր կուտակումները հանդիպում են քվարցային, քվարցդաշտասպաթային և քվարցկարբոնատային երակների խոռոչներում, ինչպես նաև գրանիտային պեգմատիտներում։ Պիեզովարցի բյուրեղները ձևավորվում են հիդրոթերմալ և հիդրոթերմալ-մետասոմատիկ պրոցեսների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 290