Պիեզոմագնիսականություն

Պիեզոմագնիսականություն, պիեզոմագնիսական էֆեկտ, մագնիսացածության (ինքնակամ մագնիսական մոմենտի) առաջացումը նյութում՝ արտաքին մեխանիկական ազդեցությամբ։ Այդ հատկությունը հանդես բերող նյութերը կոչվում են պիեզոմագնիսական նյութեր կամ պիեզոմագնիսներ։ Պիեզոմագնիսականությունը հատուկ է ֆեռոմագնիսական և հակաֆեռոմագնիսական նյութերին, իսկ պարամագնիսական և դիամագնիսական նյութերում այն սկզբունքորեն հնարավոր չէ։

Պիեզոմագնիսականությունը առաջանում է այն դեպքում, երբ կիրառված ճնշման ազդեցությամբ հակաֆեռոմագնիսական բյուրեղի մագնիսական սիմետրիան փոխվում է, և երևան է գալիս թույլ ֆեռոմագնիսականություն։ Պիեզոմագնիսականություն փորձով հայտնաբերվել է MnF2, CoF2 և a—Fe203 հակաֆեռոմագնիսական բյուրեղներում։

Թույլ դրսևորման պատճառով պիեզոմագնիսականությունը առայժմ գործնական լայն կիրառություն չունի, սակայն կարևոր երևույթ է նյութի մագնիսական կառուցվածքի առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Մասնավորապես, պիեզոմագնիսականությունյան միջոցով կարելի է ուսումնասիրել նյութի հակաֆեռոմագնիսական կառուցվածքը։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 290