Բացել գլխավոր ցանկը
Էլեկտրական լարվածության առաջացումը պիեզոէլեկտրիկի միջոցով

Պիեզոէլեկտրիկներ (հունարեն "պիեզո" ՝ ճնշել բառից ), դիէլեկտրիկներ, որոնցում դիտվում է պիեզոէֆեկտ, այսինքն՝ դիելէկտրիկներ, որոնք կարող են դեֆորմացիայի ազդեցությամբ էլեկտրական լիցք մակածել իրենց մակերևույթին (ուղիղ պիեզոէֆեկտ) կամ դեֆորմացվել արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությամբ (հակառակ պիեզոէֆեկտ)։ Այս երկու էֆեկտները բացահայտել են Ժակ և Պիեռ Կյուրի եղբայրները 1880-1881 թվականներին[1]։

Պիեզոէլեկտրական բյուրեղի օրինակ է քվարցը, որի տարրական բջիջը պարունակում է սիլիցիումի օքսիդի երեք մոլեկուլ։ Քվարցի բյուրեղում չդեֆորմացված վիճակում յուրաքանչյուր բջջի էլեկտրական մոմենտը զրո է, քանի որ երեք մոլեկուլների էլեկտրական մոմենտների կազմած անկյունները 120° են։

ԿիրառություններԽմբագրել

Պիեզոէլեկտրիկներն ունեն լայն կիրառություններ գիտական տարբեր հետազոտություններում, բժշկության մեջ, տեխնիկայում և առօրյա կյանքում։ Գործնական կիրառություններից է պիեզոէլեկտրիկների, օրինակ քվարցի օգտագործումը ձայնի վերարտադրման և ուժեղացման սարքերում։

Եթե քվարցե թիթեղը զետեղենք երկու զուգահեռ մետաղե էլեկտրոդների միջև և էլեկտրոդներին լարում կիրառենք ( այսինքն ՝ քվարցե թիթեղի ներսում էլեկտրական դաշտ ստեղծենք ), քվարցե թիթեղը կդեֆորմացվի։ Եթե էլեկտրոդներին կիրառված լարումը փոփոխական է և այնպիսի պարբերությամբ, որը համընկնում է քվարցե թիթեղի սեփական տատանումների պարբերությանը, ապա թիթեղում ծագում են ուժեղ (մեծ լայնույթով ) մեխանիկական տատանումներ։ Այդպիսի քվարցե թիթեղը մեխանիկական ալիքների (ձայնի) հզոր աղբյուր է։

Պիեզոէլեկտրական երևույթի վրա է հիմնված այսպես կոչված պիեզոէլեկտրական ճնշաչափի աշխատանքը։ Ճնշաչափը ցույց է տալիս քվարցե թիթեղի նիստերին երևան եկած լիցքին համապատասխանող ճնշումը։ Պիեզոէլեկտրական ճնշաչափները հնարավորություն են տալիս չափելու շատ մեծ (մինչև 100ՄՊա) ճնշումներ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Иоффе АФ (1956)։ «Пьер Кюри»։ УФН 58 (4): 572–9