Պիացցա դելլա Ռեպուբլիկա
Պիացցա դելլա Ռեպուբլիկա (իտալ.՝ Piazza della Repubblica), կիսաշրջանաձև հրապարակ Հռոմի կենտրոնում։ Տեղակայված է Վիմինալ բլրի գագաթին, Տերմինի կայարանի և Դիոկլետիանոսի բաղնիքների մոտ։ Հրապարակից սկիզբ է առնում քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Վիա Նացիոնալեն։ Հռոմի մետրոպոլիտենի A Գծի Ռեպուբլիկա-Տեատրո դել Օպերա կայարանը գտնվում է հրապարակի տակ։ Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի բազիլիկը ևս գտնվում է այստեղ։
Պիացցա դելլա Ռեպուբլիկա | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Նախկին անվանումներ | Piazza dell'Esedra |
Միանում է | via Nazionale? |
Անվանվել է | հանրապետություն |
Մակերես | |
Պատմություն
խմբագրելՀրապարակի նախկին անվանումը եղել է Piazza dell'Esedra, որը այսօր ևս շատ տարածված է տեղաբնակների միջև։ Հին անվանումը ստացել է Դիոկլետիանոսի բաղնիքների ընդարձակ պատշգամբից։ Նրա ձևը կրկնվում է նաև հրապարակի սյունաշարում։ Սյուները կանգնեցվել են 1887-1898 թվականներին Գաետանո Կոխի նախագծով՝ ի հիշատակ տեղի անտիկ շինություններին։ 16-րդ դարում այստեղ կառուցվում է Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի բազիլիկը, որը ենթադրվում է, որ կառուցված է ըստ Միքելանջելոյի նախագծի։ Հրապարակի կնետրոնում գտնվում է Նայադների շատրվանը, որի հեղինակն է քանդակագործ Մարիո Ռուտելլին (1901 թ․)։
Նայադների շատրվան
խմբագրելՀրապարակում կառուցված շատրվանը ի սկզբանե Ակվա Պիա շատրվանն էր, որը պատվիրել էր Պիոս IX Պապը 1870 թվականին։ 1888 թվականին Ալեսսանդրո Գուերրիերին ավարտեց կառուցումը։ Այն իրենից ներկայացնում էր 4 կավճե առյուծներ։ 1901 թվականին վերջիններս հեռացվեցին և փոխարինվեցին Նայադների արձաններով։ Աշխատանքի հեղինակն էր Մարիո Ռուտելլիին, նախկին քաղաքապետ և քաղաքական գործիչ Ֆրանչեսկո Ռուտելլիի ծոռը։ Նայադները ներկայացնում են լճերի, գետերի, օվկիանոսների և ստերգետնյա ջրերի հավերժահարսներին։ Շատրվանի կենտրոնում Ռուտելլի Գլաուկոյի խումբն է, որը խորհրդանշում է մարդու իշխանությունը բնության նկատմամբ։
Գրականություն
խմբագրել- Roma. — Roma: Touring Club Italiano, 2004.
- Willy Pocino Le curiosità di Roma. — Roma: Newton & Compton Editori, 2004. — ISBN 8854100102
Աղբյուրներ
խմբագրել- Touring Club Italiano, Roma, collana L'Italia (red guide), Roma 2004
- Willy Pocino, Le curiosità di Roma, Newton & Compton Editori, Roma 2004, ISBN 88-541-0010-2
- Activitaly Monuments
- Holiday in rome – History
- Thais-Rome: Fountains Արխիվացված 2019-06-08 Wayback Machine
- Piazza della Repubblica Guide to the Repubblica and Quirinal area.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հանրապետության հրապարակ Արխիվացված 2011-11-21 Wayback Machine(իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա դելլա Ռեպուբլիկա» հոդվածին։ |