Պեր Նոյել (ֆր.՝ Père Noël, Ծննդյան պապիկ), բանահյուսական կերպար Ֆրանսիայում և ֆրանսախոս այլ երկրներում, ով Ծննդյան տոնի գիշերը երեխաներին նվերներ է բաժանում[1]։

Պեր Նոյել
ՏեսակԺողովրդական բանահյուսության ձմեռային կերպարներ և գեղարվեստական անձ
 Santa Claus in France Վիքիպահեստում

Ձմեռային բանահյուսական կերպարների ծագում

խմբագրել

Ձմեռային բանահյուսական կերպարների արմատները գալիս են դարերի խորքից։ Հեթանոսական հնագույն պաշտամունքին միահյուսվել է նախնիներին հին հռոմեական պաշտամունքը, որին էլ փոխարինելու է եկել քրիստոնեական ավանդույթը. այն ձևավորվել է Հին և Նոր կտակարանների հիմքի վրա։ Այդպիսի պաշտամունք է սուրբ Նիկողայոսի պաշտամունքը, որի հիշատակը նշվում է դեկտեմբերի 6-ին. արդյունքում նրա կերպարը վերափոխվել է գերմանա-հոլանդական Սինտերկլաասի (հոլ.՝ ), ապա` Սանտա Կլաուսի կերպարին[2]։

Հավանաբար հենց այդ նույն ժամանակ ժամանակակից Պեր Նոյելի նախատիպն առաջին անգամ հատնվել է ժամանակակից Ֆրանսիայի տարածքում` Լոթարինգիայի հարևանությամբ, որտեղ, լեգենդի համաձայն, նա այցելել է խելոք, հնազանդ երեխաներին և նրանց նվերներ պարգևել։ Նա երբեմն շրջել է իր անտագոնիստ Պեր Ֆուետարի հետ, ով զինված է եղել մտրակներով և պատժել չար, անհնազանդ երեխաներին[3]։

Պեր Նոյելի հայտնվելը

խմբագրել
 
Պեր Նոյել. ֆրանսիական տոնական քաղցրաբլիթի փաթեթավորում, մոտ 1900

Ֆրանսերենի բառապաշարի պատմական հիմքի համաձայն (ֆր.՝ Base historique du vocabulaire français)` պահպանված գրավոր տեքստերում Պեր Նոյելի անունն առաջին անգամ հիշատակվել է «Հումորային ամսագիր լուրջ մարդկանց համար» (ֆր.՝ La Revue comique à l'usage des gens sérieux) ամսագրի` 1848 թվականի դեկտեմբերի 23-ի համարում[4]։

  —Ո՞վ է այդտեղ։

— 1848 թվականի ծերուկ Պեր Նոյելը։ —Խաբեբա։ —Ոչ մի խաբեություն։ Ես իսկապես Պեր Նոյելն եմ, ով ձեզ հյուր է եկել։ Բացե'ք դուռը, ես մեռնում եմ ցրտից։

—Այդ դեպքում նե'րս մտեք։ Սակայն ճիշտն ասած, ես Ձեզ չէի սպասում։ Ինչու՞ Դուք սովորականի պես ծխնելույզով չմտաք։
- La Revue comique à l'usage des gens sérieux[5]
 

Այնուհետև այս խոսակցությանը հաջորդում է հումորային երկար երկխոսություն 19-րդ դարի կեսերի քաղաքական թեմաներով։ Այս պատմությունն ավարտվում է հետևյալ կերպ.

  —Բարի ճանապարհ, Պեր Նոյել, մինչ հաջորդ տարի, եթե իհարկե, այս աշխարհում կլինենք։
- La Revue comique à l'usage des gens sérieux[5]
 

Հումորային ամսագրում առաջին անգամ հիշատակվելուց մի քանի տարի անց Պեր Նոյելի անունը վերադառնում է։ Հաջորդ անգամ այն կերպավորվել է գրող Ժորժ Սանդի ստեղծագործություններում` «Իմ կյանքի պատմությունը» բազմահատոր երկում, որը լույս է տեսել 1855 թվականին։

  Ես չեմ մոռացել իմ բացարձակ հավատն առ այն, որ փոքրիկ, բարի, սպիտակամորուս Պեր Նոյելը իջնում է ծխնելույզով։ Նա պետք է հայտնվի կեսգիշերին և նվերով գուլպան թողնի, որը մենք պետք է հայտնաբերեինք արթնանալիս։
- Ժորժ Սանդ, «Իմ կյանքի պատմությունը»[6]
 

Պեր Նոյելը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարշալի պլանի ու Կոկա-Կոլայի հետ Նոր աշխարհից Ֆրանսիա է ներթափանցել ժամանակակից Պեր Նոյելը, որը պատճենվել է ամերիկյան Սանտա Կլաուսից. նա առույգ, սպիտակամորուս ծերուկ է` կարմիր-սպիտակ կիսամուշտակով, համանման գլխարկով, սև ճտքավոր կոշիկներով ու կարմիր գոտիով։ Նա չեղարկեց Ձմեռ պապի մասին մինչ այդ եղած պատկերացումները` ակտիվորեն տարածում գտնելով առևտրում ու գովազդներում[7]։

Այդ երևույթը դուր չեկավ կաթոլիկ եկեղեցու` ուղղափառ տրամադրվածություն ունեցող հոգևորականներին. նրանք Պեր Նոյելին համարում էին հեթանոսական կերպար և հնարավորինս պայքարում նրա դեմ։ Այսպես, 1951 թվականի Ծննդյան տոների նախօրեին` դեկտեմբերի 24-ին, Ժակ Նուրիս անունով 34-ամյա հոգևորականը Դիժոնի քաղաքային եկեղեցու ցանկապատին է դեմ տվել Պեր Նոյելին հիշեցնող խրտվիլակ և մի քանի հարյուր երեխաների աչքի առաջ այրել այն[8][9]։ Դիժոնի եկեղեցին Պեր Նոյելին անվանել է «հերետիկոս և բռնակալ»` այդ առիթով գրելով. «Դա ոչ թե ատրակցիոն էր, այլ խորհրդանշական դրսևորում [...]: Սուտը չի կարող երեխայի մեջ հոգևոր զգացմունքներ առաջացնել և դառնալ նրան դաստիարակելու միջոց։ Քրիստոնյաներիս համար Ծննդյան տոնը պետք է մնա որպես Փրկչի ծննդի տոն»։ Եպիսկոպոսությունը սատարել է դիժոնյան նախաձեռնությունը և տարածել հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. «Պեր Նոյելն ու տոնածառը թույլատրվում են հասարակական դպրոցում այն դեպքում, երբ դրանք համարվում են հեթանոսական ծեսերի ժառանգություն, որոնք կապված են բնության պաշտամունքի հետ և որևէ առնչություն չունեն քրիստոնեությանը։ Նույն ժամանակ աշխարհիկ բնույթի պատճառաբանությամբ շատ դպրոցներ հապճեպորեն հրաժարվում են մսուրի գաղափարից»։ Դիժոնի քաղաքապետարանը իր անհամաձայնությունն է արտահայտել հոգևորականների գործողություններին. նա Պեր Նոյելի կերպարով ֆիգուր է տեղադրել քաղաքապետարանի տանիքին[9][10]։

Չնայած եկեղեցու անհամաձայնությանը` Պեր Նոյելի կերպարը ավելի ու ավելի լայն տարածում է գտել Ֆրանսիայում։

Պեր Նոյելի փոստ

խմբագրել

Ֆրանսիայում

խմբագրել
 
Պեր Նոյելը Լե Ժիվրեում, Ֆրանսիա, 2015

1962 թվականին Ֆրանսիայի` փոստի և հեռահաղորդակցության նախարար Ժակ Մարետը Ֆրանսիայի փոստի գլխավոր բաժանմունքում` Փարիզում, բացել է Պեր Նոյելի քարտուղարություն, որը պատասխանատու է երեխաների` Պեր Նոյելին ուղարկված նամակների պատասխանների համար։ Պեր Նոյելի առաջին քարտուղարը դարձել է մանկաբույժ և հոգեվելուծաբան Ֆրանսուազա Դոլտոն` նախարար Մարետի քույրը[11]։ 1967 թվականին բյուջեի գծով պետական քարտուղար, Լիբուռնի քաղաքապետ Ռոբեր Բուլենի ջանքերով Պեր Նոյելի քարտուղարությունը տեղափոխվել է այդ քաղաքի փոստային բաժանմունք, որը լիազորված էր բացելու Պեր Նոյելին ուղարկված բոլոր նամակները[12]։ Փոստային այս բաժանմունքին մեծ հաջողություն է ուղեկցել։ 2007 թվականին Պեր Նոյելին ուղարկվել է 1.6 միլիոն նամակ, 130 երկրից հաղորդագրություն, որից 1.43 միլիոնը` թղթային նամակներ և 181.200 հաղորդագրություն էլեկտրոնային փոստով (www.laposte.fr/pere-noel): Քարտուղարության աշխատակիցերի թիվը եղել է մոտ 30, ովքեր Ծննդյան տոներին ընդառաջ վարձակալվում են ութշաբաթյա պայմանագրով[13]։ Այդ ժամանակից ի վեր ստացվող նամաների թիվը կայունացել է[14]։ 2012 թվականին Պեր Նոյելի անունով ստացվել է 1.700.000 նամակ և 200.000 էլեկտրոնային հաղորդագրություն ավելի քան 120 երկրից։ Ամեն երեխա կարող է մտածել ցանկացած հասցե և ուղարկել նամակ. կարևորն այն է, որ նշվի այն մասին, որ նամակն ուղղված է Պեր Նոյելին, և այն կհասնի Լիբուռն և կմշակվի։ 2014 թվականին Պեր Նոյելի փոստային ծառայության պատմությունը նկարագրվել է Վալերի Ինես դե լյա Վիլլի և Անտոըան Ժորժեի գիտական գրքում[15]։

Քվեբեկում

խմբագրել
 
Պեր Նոյելը Ծննդյան շքերթին, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա, 2015

Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում գործում է Պեր Նոյելի փոստ։ Այն նույնիսկ ունի առանձին փոստային ցուցիչ` H0H 0H0, որը հիշեցնում է ամերիկյան Սանտա Կլաուսի ծիծաղը` հո-հո-հո (Ho-ho-ho): Այս ծառայությունը ձևավորվել է 1974 թվականին Մոնրեալի փոստային բաժանմունքում։ Հենց այդ թվականին են ծառայողները որոշել պատասխանել Պեր Նոյելին ուղղված նամակներին (մինչ այդ դրանք ուղարկման ենթակա չեն եղել), որպեսզի չհիասթափեցնեն դրանք ուղարկողներին` երեխաներին։ Սակայն այդ նամակների թիվը տարեցտարի աճում էր, այնպես որ փոստային բաժանմունքի աշխատակիցները չէին հասցնում պատասխանել դրանց։ 1983 թվականին թողարկվել է պաշտոնական ծրագիր նման հաղորդագրությունները մշակելու համար։ Ամեն տարի կանադական Պեր Նոյելի անունով ստացվում է մոտ մեկ միլիոն նամակ, և դրանք ուղարկողներից յուրաքանչյուրը պետք է ստանա պատասխան[16]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Noël». Expressions (ֆրանսերեն). Dictionnaire de français Larousse. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Michel Bavaud Dieu, ce beau mirage: Confessions d'un ancien croyant. — Éditions de l'Aire, 2015.
  3. Axelle Choffat (2015 թ․ դեկտեմբերի 24). «Père Noël : découvrez son histoire pleine de rebondissements !» (ֆրանսերեն). Linternaute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Noël». Base historique du vocabulaire français (ֆրանսերեն). Centre national de ressources textuelles et lexicales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 Noël(ֆր.) // La Revue comique à l'usage des gens sérieux : журнал. — Paris: Dumineray, libraire-éditeur, novembre 1848—avril 1849. — С. 100—101. Архивировано из первоисточника 5 հունվարի 2016.
  6. George Sand Chapitre onzième // Histoire de ma vie. — Paris: M. Lévy frères, 1855. — Vol. Tome 4. — P. 80—82.
  7. Jean-Pierre Guéno (2009 թ․ դեկտեմբերի 23). «Le procès du Père Noël» (ֆրանսերեն). Le Nouvel Observateur. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Azar Khalatbari (2014 թ․ դեկտեմբերի 23). «Le Père Noël, les origines historiques d'un célèbre inconnu» (ֆրանսերեն). Sciences et avenirt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 Chloé Woitier (2013 թ․ դեկտեմբերի 23). «De Saint-Nicolas à Santa-Claus, la riche histoire du Père Noël» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Jacques Berlioz On a brûlé le Père Noël !(ֆր.) // L'Histoire : журнал. — 2001. — № 260. — С. 28. Архивировано из первоисточника 5 հունվարի 2016.
  11. Jean-Pierre Guéno Cher Père Noël. — Télémaque, 2012. — P. 166.
  12. Olivier Chaumelle et Françoise Camar, " Les 50 ans du secrétariat du Père Noël ", documentaire sur France Culture, 4 décembre 2012.
  13. AP (2008 թ․ նոյեմբերի 29). «Le secrétariat du Père Noël a repris son service» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. Pierre Sauvey (8 novembre 2012). «Le Père Noël de Libourne n'a que 50 ans» (ֆրանսերեն). La Dépêche. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. Valérie-Inés de La Ville & Antoine Georget Le Père Noël de la Poste : La surprenante histoire de son secrétariat (1962-2012). — Bruxelles: PIE Peter Lang, 2014. — P. 197. — ISBN 978-2-87574-231-5
  16. «Comment puis-je envoyer une lettre au père Noël?» (ֆրանսերեն). Postes Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.