Պերսիվալ Հարիսոն Ֆոսետ (անգլ.՝ Percival Harrison Fawcett, օգոստոսի 18, 1867(1867-08-18)[1][2][3], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1925[4][1][5][6], Մատու Գրոսու, Բրազիլիա), բրիտանացի փոխգնդապետ տեղագրագետ և ճանապարհորդ:

Պերսի Ֆոսետ
PercyFawcett.jpg
Ծնվել էօգոստոսի 18, 1867(1867-08-18)[1][2][3]
ԾննդավայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1925[4][1][5][6]
Մահվան վայրՄատու Գրոսու, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, գրող, ճարտարագետ և Տեղագրություն
Ծնողներհայր՝ Edward Fawcett?[3], մայր՝ Myra Elizabeth MacDougall?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Հիմնադրի մեդալ[7] և «Մատուցած ծառայությունների համար» շքանշան
ԵրեխաներJack Fawcett?[3] և Brian Fawcett?[3]
Percy Fawcett Վիքիպահեստում

Ֆոսետը որդու հետ անհետացել է անհայտ հանգամանքներում 1925 թվականին` գիտարշավի ժամանակ, որի նպատակն էր ինչ-որ կորուսյալ քաղաք գտնելը Բրազիլիայի խոնավ անտառներում:

Կյանքի սկզբնական տարիները և կարիերանԽմբագրել

Ֆոսետը ծնվել է 1867 թվականին Տորկիում (Դևոնի կոմսությունում): Մայրը` Միրա Ֆոսետ: Հայրը` Էդվարդ Բ, Ֆոսետը ծնվել է Հնդկաստանում և հանդիսանում էր Արքայական աշխարհագրական հասարակության անդամ: Հավանաբար հենց նրանից էլ Պերսի Ֆոսետը ժառանգել է ճանապարհորդելու հանդեպ սերը:

1886 թվականին նա սկսեց ծառայել Տրինկոմալիում (Ցեյլոն) հրետանավոր զորքերում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը: Ավելի ուշ աշխատել է բրիտանական հետախուզությունում՝ հյուսիսային Աֆրիկայում, որտեղ սովորել է տաղագրությունը: Ֆոսետը եղել է գրողներ Հենրի Ռայդեր Հագարդի և Արթուր Կոնան Դոյլի ընկերը: Վերջինս «Կորուսյալ աշխարհը» վեպը գրելիս ոգեշնչվում էր Ֆոսետի պատմություններով:

ԳիտարշավներԽմբագրել

Ֆոսետը Հարավային Ամերիկա իր առաջին արշավը իրականացրել է 1906 թվականին, որպեսզի Արքայական աշխարհագրական հասարակության անունից քարտեզի վրա անցկացնի Բրազիլիայի և Բոլիվիայի հատվածները: Նա ժամանեց Լա Պաս (Բոլիվիա) հունիսին: Ընդհանուր առմամբ 1906-ից 1924 թվականների արանքում նա կատարեց յոթ գիտարշավ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա վերադարձել է Բրիտանիա, որպեսզի ծառայի բանակում, և մասնակցել է Սոմաին (1916), բայց պատերազմից հետո վերադարձավ Բրազիլիա և շարունակեց տեղանքում փնտրտուքերը և վայրի բնության ուսումնասիրությունը:

Ատլանտիդայի կորուսյալ քաղաքների փնտրումըԽմբագրել

 
Ձեռագիր 512-ի առաջին էջը

Ամբողջ կյանքում Ֆոսետը վստահ էր, որ հարավամերիկյան խոնավ անտառներում գոյություն ունեն լքված անհայտ քաղաքներ: Նրա հավաքած տվյալները (որոնց մեծ մասը մեզ ծանոթ չի) նրան թույլ էին տալիս դատողություն անել այն մասին, որ այդ վայրերում ժամանակին գոյություն է ունեցել բարձր զարգացած քաղաքակրթություն, որը Ֆոսետը համարում էր Ատլանտիդայինը: Բրազիլիայի չհետազոտված շրջաններում Ատլանդիտայի (կամ նրա գաղութների) մնացորդների գոյության գլխավոր ապացույցը նրա համար հանդիսանում էր 18-րդ դարի Ձեռագրի 512[8]  փաստաթուղթը, որում ներկայացվում էր Բահիա նահանգի խորքում անհայտ մահացած քաղաքի ավերակնորում 1753 թվականին պորտուգալացի հետազոտողների կողմից (բանդերայտներ) գտնված գանձերը:

Իր փնտրտուքների «գլխավոր նպատակը» Ֆոսետը անվանել է «Z»` ինչ որ խորհրդավոր, հավանաբար բնակելի քաղաք Մատու Գրոսու շրջանում, ենթադրաբար նույնականացնելով 1753 թվականին Բանդերայտների կողմից նշված քաղաքին: «Z»-ի մասին տեղեկությունների աղբյուր մնացել է անհայտ` Էզոթերիզմակական ավանդույթները Ֆոսսետի ժամանակներից մեր օրերը այդ առասպելական քաղաքը կապում են Երկրի խոռոչի տեսության հետ:

Բրազիլիայում անհայտ նախապատմական քաղաքակրթության գոյության նյութական ապացույց Ֆոսետը համարում էր սև բազալտից 25 սմ բարձրությամբ արձանիկը, որը նրան նվիրել էր նրա ընկերը պարոն Հենրի Ռայդեր Հագարդը, նա այն ձեռք էր բերել այդ հարավամերիկյան երկրում: Ֆոսետի խոսքով, Բրիտանական թանգարանի փորձագետները չկարողացան նրան բացատրեն արձանակի ծագումը, և դրա նպատակով նա դիմել է օգնության հոգոմետի, որը դիպչելով այդ հնագիտական առարկային նկարագրում էր այն «մեծ, սխալ ֆորմաների մայրցամաք, որը ձգվում է Աֆրկայի հյուսիսային ափից մինչև Հարավային Ամերիկա, որտեղ հետագայում տեղի է ունեցել բնական ողբերգություն: Մայրցամաքի անվանումը եղել է Ատլադտա»[9]:

1921 թվականին Ֆոսետը նախաձեռնեց արշավ բրազիլիական Բահիա նահանգի խորքերը, հետևելով ինչպես Ձեռագիր 512 նշումներին, այնպես ել ուրիշ բրիտանացի ճանապարհորդ և հետազոտող փողգնդապետ Օ'Սալլիվան Բերաի գրառումներին, որը ենթադրաբար այցելել է կորուսյալ հինավուրց քաղաք Սալվադորից մի քանի օր ճանապարհի վրա: Ֆոսետի խոսքերով, 1921 թվականի արշավի ժամանակ նա կարողացավ հավաքել նոր ապացույցներ հինավուրց քաղաքի մնացորդների գոյության վերաբերյալ` այցելելով Գոնգոժի գետի շրջան:

Վերջին արշավանքԽմբագրել

1925 թվականին Ֆոսետը իր ավագ որդու՝ Ջեկի և նրա ընկերոջ՝ Ռելի Ռայմելի հետ միասին մեկնեցին գլխավոր նպատակի «Z»-ի որոնումներին, պլանավորելով հետ գալու ճանապարհին ուսումնասիևելով 1753 թվականին Բահիայում լքված «Ռապոզո» քաղաքը։ (Ֆրանսիսկո Ռապոզոի հորինված անունով, որով Ֆոսետը անվանել է 512 ձեռագրի հեղինակին)։ Արշավանքը ֆինանսավորում էր The Glove («Ձեռնոց») անվանումով լոնդոնյան ֆինանսիստների խումբը։ Ֆոսետը գրություն էր թողել, որում խոսվում էր այն մասին, որ եթե նրանք չվերադառնան պետք չէ նրանց գտնելու համար ուղղարկել որոնողական արշավախումբ, հակառակ դեպում նրանք այն նույն բախտին կարժանանան ինչպիսն ինքը։

1925 թվականի մայիսի 29-ի Ֆոսետը իր կնոջը նամակ է ուղղարկում, որտեղ ասում է որ պատրաստվում է Ջեկի և Ռելի Ռայմելի հետ մեկնել չուսումնասիրված հատվածներ։ Նամակում ասվում էր, որ նրանք անցել են Շինգու գետը, Ամազոնի հարավ արևելյան ներհոսքը։ Նրանց մասին դրանից հետո ոչոք այլևս չի լսել։

Ենթադրություն, փնտրում և բացատրությունԽմբագրել

Շատերը կարծում են, որ հետազոտողները սպանվել են հնդկացիների կողմից, հավանաբար կալապալո զինվորական ցեղի կողմից, որոնք տեսել են նրանց վերջին անգամ, կամ այն ցեղերից մեկի կողմից որոնց տարածքով նրանք անցել են։ Վերջին անգամ երբ տեսել են նրանց երկու երտասարդները հիվանդ էին և կաղում էին ու շատ հավանական է, որ նրանք մահացել են ջունգլիներում բնական պատճառներով։

1927 թվականին Ֆոսետի անունով ցուցանակը գտնվել է հնդկացիների կողմից։ 1933 թվականին կողմնացույցը, որը պատկանում էր Ֆոսետին գտնվել է հնդկացիների բակարի ցեղի տիրապետության տարածքների մոտակայքում[10]։

Հետագա տասնամյակներում ձեռնարկվել է որոնողական արշավներ, որոնք չեն ունեցել որևէ արդյունք, բացառությամբ խոսակցությունների, որոնց հավաստիությունը հնարավոր չեր ստուգել։ Ի հավելում ենթադրությունների, որ Ֆոսետը սպանվել է հնդկացիների կամ վայրի ցեղերի կողմից հայտնվեց պատմություն այն մասին, որ նա կորցրել է հիշողությունը և դարձել է մարդակերների ցեղի առաջնորդը։ Երբեմն հանդիպում են հավաստումներ, որ Ֆոսետի անհետացման գաղտնիքը բացահայտելուն ուղղված ավելի քան 13 արշավանքների ժամանակ մահացել է 100 մարդ, սակայն Հարավային Ամերիկան հետազոտող հայտնի կանադաբրիտանացի Ջոն Հեմինգը, որը Ֆոսետի շուրջ առասպելների քննադատող էր՝ նշում էր, որ իրականում արշավանքներ եղել են ընդամենը 3 հատ (ի միջայլոց առաջինը բերեց եզրահանգման, որ կոմպետենտությամբ և տակտով չառանձնացող ճանապարհորդները սպանվել են տեղաբնիկների կողմից) և նրանց ժամանակ ոչ ոք չի մահացել, բացառությամբ դերաասան Ալբերտ դե Ուինտոնի, որը վիճել էր իր զենքը խլել ցանկացող հնդկացու հետ[11]։ 1951 թվականի արշավախոիմբը գտավ մարդկային ոսկորներ, սակայն հետագայում հայտարարեցին, որ դրանք չեն պատկանում Ֆոսետին կամ նրա ուղեկիցներից ինչոր մեկին։ 1996 թվականի արշավախումբ գերևարվել է տեղի կալապալո ցեղի կողմից, բայց որոշ ժամանակ անց երբ արշավականները նրանց են տվել իրենց ամբողջ սարքավորումները ազատ են արձակվել։

Վիլաշ Բոաշի վարկածըԽմբագրել

1958 թվականին բրիտանացի ճանապարհորդ և փաստավավերագիր ռեժիսոր Ադրիան Կաուելլը, որը մասնակցում էր Քեմբրիջյան և Օքսֆորդյան համալսարաններ Հարավամերիկյան արշավանքներին, որոնց նպատակն էր տեղադրել Բրազիլիայի աշխարհագրական կենտրոնը ծանոթացավ Օրլանդո Վիլաշ Բոաշի հետ՝ տեղաբնիկների գիտակ, բրազիլական «Հնդկացիների պահպանության ծառայության» (Serviço de Proteção ao Índio) հայտնի ակտիվիստներ Վիլաս Բոաշ եղբայրներից մեկի։ Օրլանդոն իմացաել է Ֆոսետի մահվան մասին նրան սպանող հնդկացիներից մեկից։ Նրա վարկածով, Ֆոսետը և նրա ուղեկիցները դժբախտ պատահարի հետևանքով գետում կորցրել են իրենց մոտ եղած նվերների մեծ մասը, որոնք նախատեսված են եղել հնդկացիների ցեղերի համար։ Դրա պատճառով և այն բանի պատճառով, որ արշավախմբի անդամները այդ ժամանակ տառապում էին հիվանդություններից, կալապալո ցեղի անդամները, որոնց նրանք հանդիպել են որոշել է նրանց սպանել։ Ջեկ Ֆոսետի և Ռելի Ռայմելի մարմինները նետվել են գետը, գնդապետ Ֆոսետը հուղարկավորվել է ավանդույթների համաձայն, որպես տարեց մարդ։ Ֆոսետի մահվան հետևանքների հետազոտման արդյունքների մասին Ա․ Կաուելը շարադրել է 1960 թվականին Լոնդոնում հրապարակված «Անտառի սրտում» գրքի մեջ[12]։

Դանիացի հետազոտող Արնե Ֆալկ Ռյոննեն 1960-ական թվականներին նույնպես ճանապարհորդել է Մատու Գրոսու։ 1991 թվականին նա հրապարակում է իր սեփական գիրքը, որում հայտնում է, որ իմացել է Ֆոսետի ճակատագրի մասին հնդկացիների կալապալո ցեղից, և հայտարարեց որ ցեղի անդամներից մեկը հաստատել է Վիլաշ Բոաշի պատմությունը։

Այլընտրանքային վարկածԽմբագրել

Ամերիկացի գրող Բիլլ Բրայսոն իր «Անհանգիստ ամառ 1927» (օրիգինալ անվանումը «One Summer: America, 1927») գրքում առաջ քաշեց վարկած, որի համաձայն Պերսի Ֆոսետի հետազոտական խումբը ենթարկվել է բնիկների հարձակմանը ուրիշ հետազոտական խմբի գործունեության հետևանքով՝ Ալեքսանդր Համիլտոն Ռայսաի ղեկավարությամբ, որի անդամները օգտագործում էին արշավական ինքնաթիռներ տեղի ցեղերի ռմբակոծման համար։

Ֆոսետի ենթադրյալ մնացորդներԽմբագրել

1951 թվականին Օրլանդո Վիլաշ Բոաշը գտավ ոսկորներ, որոնք կարող էին պատկանել Ֆոսետին։ Անալիզները ենթադրաբար ապացուցեցին դրանց պատկանելիությունը Ֆոսետին, բայց Բրայան Ֆոսետը (1906—1984)՝ ճանապարհորդի որդին, հրաժարվեց ընդունել, որ դրանք պատկանում են իր հորը։ Վիլաշ Բոաշը հայտարարեց, որ Բրայանը շատ է հետաքրքրված հոր անհետացման մասին պատմող գրքից եկամուտ ստանալուց։ 1965 թվականի տեղեկություններով ոսկորները գտնվում էին Վիլաշ Բոաշ եղբայրներից մեկի տանը՝ տուփի մեջ։

1998 թվականին անգլիացի հետազոտող Բենեդիկտ Ալլենը հայտարարեց, որ գտել է Ֆոսետի իրական մնացորդները։ Այդ նույն ժամանակ կալապալոի ցեղապետ Վայուվին խոստովանեց, որ Վիլաշ Բոաշի գտած ոսկորները իրականում չէին պատկանում Ֆոսետին։ Նա նաև հերքում էր, որ նրա ցեղը ինչ որ կերպ առնչություն ունի նրա մահվան մեջ։

Ջունգլիում համայնքԽմբագրել

2004 թվականի մարտի 21-ին բրիտանական The Observer թերթը հայտնեց, որ հեռուստառեժիսոր Միշա Ուիլյամսը, որը ուսումնասիրում էր Ֆոսետի անձնական ձեռագրերը հայտնաբերեց, որ նա չէր պատրաստվում վերադառնալ Մեծ Բրիտանիա և մտադրվել էր ջունգլիում համայնք ստեղծել հիմնված թեոսոֆիան սկզբունքներով ու իր որդու Ջեկին կրոնական երկրպագությամբ[13]։

The New Yorker ամսագրում հոդվածը, որտեղ դիտվում էր այդ վարկածը նույնպես հայտարարեց նրա մասին, որ ենթադրաբար «Z կորուսյալ քաղաքը» գտնվել է հնագետ Մայքլ Հեկենբերգերոմի կողմից և իրենից ներկայացնում էր մի քանի բնակավայրերի խումբ (ընդհանուր առմամբ 20), որոնցից յուրաքանչյուրում կարող էր բնակվել 5000 մարդ[14]։ Հեկենբերգերոմի խոսքերով բոլոր բնակավայրերը կառուցվել է շատ դժվար նախագծով, այդպիսի ինժիներական գործի և մաթեմատիկայի գիտելիքներով, որը կարող էր մրցակցել բոլորի հետ և այդ ժամանակներում եղել էր Եվրոպայի մեծ մասում[15]։

Փաստավավերագրական ֆիլմԽմբագրել

2003 թվականին դուրս եկավ ռուսական փաստավավերագրական ֆիլմ «Ինկերի անիծված ոսկին/ Պերսի Ֆոսետի արշավանքը Ամազոն»՝ «Դարի գաղտնիքիները» հեռուստասերյալի մասը։ Բացի այլ բաների ֆիլմում ուշադրություն է դարձվում Օլեգ Ալիևի արշավանքին, որը հետազոտել է վայրեր, որտեղ ենթադրաբար եղել է Ֆոսետը իր անհետացումից ոչ շատ ուշ։

Գեղարվեստական ֆիլմԽմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 4-ին դուրս եկավ «Z կորուսյալ քաղաքը» գեղարվեստական ֆիլմը։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը՝ Ջեյմս Գրեյ, գլխավոր դերերում՝ Չարլի Հանեմ, Ռոբերտ Փեթինսոն, Սիեննա Միլլեր և Թոմ Հոլանդ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին Նյու Յորքյան կինոփառատոնում։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Гранн Дэвид. Затерянный город Z: Повесть о гибельной одержимости Амазонией / Пер. с англ. А. Канападзе. — М.: КоЛибри, 2010. — 480 с. — ISBN 978-5-389-00590-7.
  • Емец И. А. В поисках затерянных городов. — М.: Армада-Пресс, 2002. — 352 с.: ил. — (Серия «Истина где-то рядом»). — ISBN 5-7107-2275-8.
  • Кауэлл Адриан. В сердце леса / Пер. с англ. Н. Высоцкой и В. Эпштейна. — М.: Мысль, 1964. — 230 с. — (Серия «Рассказы о природе»).
  • Малов В. И. Тайны пропавших экспедиций. — М.: Оникс, 2008. — 251 с. — (Серия «Библиотека открытий»). — ISBN 978-5-488-01497-8.
  • Фосетт Перси. Неоконченное путешествие / Сост. Брайан Фосетт. Пер. С. С. Серпинского. — 5-е изд. — СПб.: Амфора, 2014. — 448 с. — (Серия «Тайны истории»). — ISBN 978-5-367-03190-4.
  • Bill Bryson. One Summer: America, 1927. — Doubleday, 2013. — ISBN 978-0-7679-1940-1.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138720967 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  6. 6,0 6,1 6,2 Faceted Application of Subject Terminology
  7. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2018.
  8. Рукопись 512. «Историческая реляция о неведомом и большом поселении, древнейшем, без жителей, кое было открыто в год 1753» / Пер. О. Дьяконов, 2009.
  9. Фосетт П. Г. Неоконченное путешествие. — М.: Мысль, 1975.
  10. David Wallechinsky & Irving Wallace. 1981. History of the Search for Percy H. Fawcett Part 2. Trivia-Library.com.
  11. John Hemming. The Lost City of Z is a very long way from a true story — and I should know. — Spectator, 1.4.2017
  12. Кауэлл Адриан. В сердце леса. — М., 1964. — С. 48-52.
  13. Vanessa Thorpe. Veil lifts on jungle mystery of the colonel who vanished // The Guardian, March 21 2004.
  14. Учёные нашли в джунглях Амазонки затерянные города
  15. Robert-Goldwater-Library: September 2005