Պերմի պետական մանկավարժական համալսարան

Պերմի պետական հումանիտար-մանկավարժական համալսարան (ՊՊՀՄՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Պերմում, Արևմտյան Ուրալի կրթական, մշակութային և գիտական կենտրոն։

Պերմի պետական մանկավարժական համալսարան
Пе́рмский госуда́рственный гуманита́рно-педагоги́ческий университе́т
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1921
ՌեկտորԿոնստանտին Բորիսովիչ Եգորով
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՌուսաստան, Պերմ
Հասցեք. Պերմ, Սիբիրսկայա փողոց, 24
Կայքpspu.ru

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Պերմի պետական մանկավարժական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Perm State Humanitarian Pedagogical University Վիքիպահեստում

Այստեղ սովորում է ավելի քան 7000 ուսանող։ Մասնագետի դիպլոմ (5 տարի ուսուցում) կարելի է ստանալ 26 մասնագիտությունների գծով, բակալավրի աստիճան (4 տարի) 2 ուղղություններով, մագիստրոսի աստիճան (6 տարի) մեկ ուղղությամբ։ Գործում են «Ընդհանուր հոգեբանություն, անձի հոգեբանություն, հոգեբանության պատմություն» դոկտորանտուրան և 14 մասնագիտությունների գծով ասպիրանտուրա։

Պերմի մանկավարժական համալսարանի գիտական դպրոցները ճանաչում են գտել Ռուսաստանում և արտասահմանում։ 1980-ականներին հոգեբանության ֆակուլտետում դասավանդել է հայտնի գիտնական Վ.Ս. Մերլինը։ Ներկայումս համալսարանում ամեն տարի անցկացվում են գիտական կոնֆերանսներ հոգեբանության վերաբերյալ։

Պատմություն խմբագրել

1919 թվականի հոկտեմբերի 2-ին Պերմում ստեղծվեց ժողովրդական կրթության ինստիտուտը, իսկ 1921 թվականի սեպտեմբերի 9-ին Պերմի ժողովրդական կրթության ինստիտուտը վերակազմավորվեց մանկավարժական ինստիտուտի։

Ինստիտուտի գլխավոր մասնաշենքը գտնվում է 1913 թվականին կառուցված նահանգային վարչության նոր շենքում։

1922 թվականի հուլիսին ինստիտուտի ուսուցիչներն ու ուսանողները միավորվեցին Պերմի համալսարանի հետ։ Համալսարանական գիտությունների ֆակուլտետի և համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հետ միասին նրանք ստեղծեցին Մանկավարժական ֆակուլտետը՝ Պերմի համալսարանի ֆակուլտետներից ամենամեծը։ 1930 թվականի հոկտեմբերի 15-ին, Կրթության ժողովրդական կոմիսարիատի հրամանով, մանկավարժական ֆակուլտետը վերափոխվեց անկախ համալսարանի՝ Պերմի արդյունաբերական մանկավարժական ինստիտուտի[2]։

1994 թվականին Պերմի պետական մանկավարժական ինստիտուտն ատեստավորման արդյունքում վերանվանվել է Պերմի պետական մանկավարժական համալսարան (ՊՊՄ)՝ ՌԴ կրթության նախարարի 1994 թվականի հուլիսի 27-ի թիվ 290 հրամանով։

2012 թվականից անվանվել է «Պերմի պետական հումանիտար-մանկավարժական համալսարան»։

Տնօրեններ և ռեկտորներ խմբագրել

Կառուցվածք խմբագրել

  • 13 ֆակուլտետներ;
  • գիտահետազոտական և կիրառական գիտությունների կազմակերպություններ;
  • համալսարանական գրադարան (730 հազար գիրք);
  • Պրիկամիայի ժողովուրդների էթնոլինգվիստիկայի կենտրոն;
  • նորագույն ռուսական գրականության կենտրոն;
  • կենսաբանական կայան;
  • պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետ;
  • նախապատրաստական ֆակուլտետ;
  • տեղեկատվական-հաշվողական կենտրոն;
  • ինտերնետ-կենտրոն;
  • կենդանաբանական թանգարան;
  • հնագիտական թանգարան;
  • «ուսուցիչ» համահամալսարանական թերթ;
  • հրատարակչական կենտրոն.
  • «loft.». մեդիակենտրոն Արխիվացված 2020-02-21 Wayback Machine

Ֆակուլտետներ խմբագրել

  • մաթեմատիկական ֆակուլտետ (ՄՖ);
  • բանասիրական ֆակուլտետ (ԲՖ);
  • պատմության ֆակուլտետ (ՊՖ);
  • ֆիզիկայի ֆակուլտետ (ՖՖ);
  • բնագիտական ֆակուլտետ (ԲԳՖ);
  • ինֆորմատիկայի և տնտեսության ֆակուլտետ (ԻնՏն);
  • օտար լեզուների ֆակուլտետ (ՕԼ);
  • Երաժշտության ֆակուլտետ (ԵՖ);
  • Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ (ՖԿՖ);
  • մանկավարժության և մանկական հոգեբանության ֆակուլտետ (ՄՄՀ);
  • մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի ֆակուլտետ (ՄՏԿՄ);
  • իրավական և սոցիալ-մանկավարժական կրթության ֆակուլտետ (ԻՍՄԿ);
  • Հոգեբանության ինստիտուտ։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Капцугович И. С. У истоков. Историко-публицистический очерк высшего педагогического образования на Урале. — Пермь: Книжный мир, 2014. — 261 с. — С. 222.
  3. «Ректором ПГГПУ избран Константин Егоров». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Итоги весенней сессии госдумы // Новости 41
  5. Подслушивать всем! Депутаты собираются на срочную встречу с Путиным. Накануне прошло заседание Совбеза // Ura.ru
  6. «Почётный консул Словакии в Екатеринбурге // SlovakiaInvest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

    • Капцугович И. С. Биографический словарь: профессора и преподаватели Пермского государственного педагогического университета (1921—2003) — Пермь: Книжный мир, 2003 . — 472 с.;
    • Капцугович И. С. Пермский педагогический в судьбах людей: документально-публицистический очерк. Кн. 1-3. — Пермь: Книжный мир, 2006—2011;
    • Капцугович И. С. У истоков. Историко-публицистический очерк высшего педагогического образования на Урале. — Пермь: Книжный мир, 2014. — 261 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերմի պետական մանկավարժական համալսարան» հոդվածին։